Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵՏՀ-ն աշխատանք է տանում կեղծ ապրանքատեսակների դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար

Վերադարձ լուրերի բաժին

23:12 , 12 Նոյեմբեր 2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մեծ աշխատանք է իրականացնում կեղծ ապրանքատեսակների տարածման դեմ պայքարի որակը և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Թիմուր Ժակսիլիկովը խոսեց կեղծ ապրանքատեսակների շրջանառության, դրանց դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ:

⁃ Պարոն Ժակսիլիկով, այսօր Հայաստանում անց է կացվում «Անտիկոնտրաֆակտ-2019» 7-րդ միջազգային երկօրյա համաժողովը: Ինչպե՞ս կգնահատեք այս ձևաչափի քննարկումները կեղծված ապրանքատեսակների շրջանառության խնդիրների վերաբերյալ:

⁃ Մենք այս համաժողովն անցկացնում ենք դեռևս 2012 թվականից, և այդ ժամանակվանից ի վեր այն դարձել է կեղծված ապրանքատեսակների շրջանառության խնդիրների քննարկման հարթակ: Մենք զբաղվում ենք նաև մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցերով: Այստեղ կարծիքներ և առաջարկներ են փոխանակում իշխանության, բիզնեսի, գիտության ներկայացուցիչներ, ինչպես նաև հեղինակային իրավունք ունեցող արտադրողներ և այլք: Այս համաժողովի ձևաչափը շատ յուրահատուկ է, քանի որ աշխարհում շատ չեն նմանատիպ հարթակները, որտեղ քննարկվում և առաջ են քաշվում կեղծված ապրանքատեսակների վերաբերյալ խնդիրները:

⁃ ԵԱՏՄ-ում կեղծված ապրանքատեսակների քանակը գնալով աճում է: Ինչի՞ հետ է դա կապված, և Միության երկրներն ինչպե՞ս են նախատեսում լուծել այդ խնդիրը:

⁃ Կեղծված ապրանքատեսակների քանակի աճը միայն մեզ բնորոշ խնդիր չէ, այն տարածված է ամբողջ աշխարհում: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալներով այս տարի կեղծ ապրանքատեսակների շրջանառությունն աշխարհում կազմելու է ավելի քան 500 մլրդ ԱՄՆ դոլար: Սա հավասարազոր է համաշխարհային ներմուծման 3 տոկոսին: Մի քանի տարի առաջ այս ցուցանիշը շատ ավելի քիչ էր: Մի կողմից՝ ավելանում է կեղծված ապրանքատեսակների արտադրությունը ԵԱՏՄ-ում, դրանք բավականին մեծ քանակությամբ ներմուծվում են նաև արտասահմանից: Մյուս կողմից՝ բարձրանում է կեղծիքի դեմ պայքարի մակարդակը: Վերջին տարիներին այդ ապրանքատեսակների արագ աճը նաև առցանց գնումների միջոցով է ավելանում: Մենք այսօր կքննարկենք կեղծված ապրանքատեսակների դեմ պայքարի այն արդյունավետ մոտեցումները, որոնք արդեն իսկ բարեհաջող օգտագործվում են: ԵԱՏՄ-ի շրջանակում մեզ համար շատ կարևոր է սերտ համագործակցությունը և համաձայնեցված աշխատանքը:

⁃ ԵԱՏՄ-ում՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ինչպիսի՞ մեխանիզմներ կան: Ինչպե՞ս են երկրները պայքարում մաքսանենգ ապրանքների դեմ:

⁃Առցանց գնումների միջոցով կեղծ ապրանքների տարածման դեմ պայքարում բավականին լավ առաջ է գնում Ռուսաստանի Դաշնությունը: Մենք տեսել ենք, թե ինչպես են մի շարք նմանատիպ կայքեր արգելափակվում, որոնք մաքսանենգ ապրանքներ են վաճառում կամ տարածում: Չնայած այդ ամենին, կարծում եմ, որ դեռ շատ բաներ կան սովորելու այս առումով, և հանձնաժողովն աշխատանքներ ունի իրականացնելու այս ուղղությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս բանկի Ստեփանակերտ մասնաճյուղը վերսկսում է աշխատանքը

Մասնաճյուղում հաճախորդներին համապարփակ ծառայություններ կմատուցվեն բնականոն ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9.30-ից մինչեւ 17.00-ը։

Աշխատանքի վարձատրությունը պետական մարմիններում՝ ներառյալ պարգևավճարները

Պարզաբանում է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությունը: