Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵՏՀ նախարարը միասնական արժույթ ստեղծելու անհրաժեշտությունը դեռ չի տեսնում

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

ԵՏՄ

21:31 , 12 Մայիս 2016

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայան միասնական արժույթի ներդրման անհրաժեշտություն դեռևս չի տեսնում: Այս մասին մայիսի 12-ին կայացած Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նշել է պաշտոնյան` հավելելով, որ կրկնում է իր տեսակետը, որն արտահայտել է նախորդող տարիներին: «Ես հիմա ոչ մի անհրաժեշտութ յուն չեմ տեսնում միասնական արժույթ ներդնելու համար, քանի որ դեռևս չկան համապատասխան պայմաններ ու կարիքներ»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասել է Վալովայան:

Նա շեշտել է, որ միասնական արժույթ ներդնելու և դրանից օգուտներ քաղելու համար անհրաժեշտ է ունենալ լայնորեն ինտեգրված միասնական շուկա: «Մենք մեր առջև խնդիր ենք դրել լիովին ինտեգրված շուկա ձևավորել 2025-ի աշնանը, երբ բոլոր ապրանքային և ծառայությունների շ ուկաները կլինեն մեծամասամբ միասնական: Քանի դեռ չկա միասնական շուկա, հետևաբար, չկա նաև միասնական արժույթի անհրաժեշտությունը»,-ընդգծել է Տատյանա Վալովայան:

Պաշտոնյան նկատել է, որ իրենք մանրամասնորեն ուսումնասիրել և շարունակում են ուսումնասիրել Եվրամիության փորձը և եկել են եզրակացության, որ ԵՄ-ում արժույթի ներդրման համար եղել են անհրաժեշտ պայմաններ, խորապես ինտեգրված տնտեսություն: «Եվրամիությունը, սակայն, որոշ բացթողումներ է թույլ տվել, քանի որ այդ ժամանակ չէին ստեղծվել բանկային ու ֆինանսական կառույցներ: Բայց ճգնաժամը ամեն ինչ դրեց իր տեղը և ապացուցեց, որ միասնական արժույթի անցնելու համար անհրաժեշտ է մի շարք պայմանների ստեղծումը, որոնք եվրոպացիները իրականացրեցին արդեն արժույթի ներդրումից հետո»,-հավելել է ԵՏՀ նախարարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բելառուսը Հայաստանի հետ համագործակցության բազմաթիվ ծրագրեր ունի

Բելառուսը Հայաստանի հետ համագործակցության բազմաթիվ ծրագրեր ունի, որոնք ցանկանում է կյանքի կոչել:

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 28-րդ նիստին

ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 29-րդ, նիստը անցկացվելու է Հայաստանում:

«Միր 24»-ի նյութում ոչ ճշգրիտ են ներկայացրել իմ խոսքերը. Մհեր Գրիգորյան

«Իմ խոսքում արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին խոսք չի եղել ընդհանրապես