Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունն իրականացնելու է Պաշտպանության նախարարությունում

Վերադարձ լուրերի բաժին

15:58 , 18 Հունիս 2018

Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունն իրականացնելու է Պաշտպանության նախարարությունում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

* * *

«Ի պաշտոնե հայտարարում եմ, որ վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները պետական վերահսկողական ծառայությունը իրականացնելու է ՊՆ-ում։ Մինչ այդ ԱԱԾ ու Ոստիկանության իմ գործընկերներին պետք է խնդրեմ շատ արագ պարզաբանեն հանրության այն մտահոգությունը, թե «Զինվորի բաժին» պիտակով պահածոներն ինչպես են հայտնվել այդ բորենու կենդանիների պահեստում: Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
ՊՆ-ից գողացած ամեն մի չոփի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն. գեներալ չէ, ով ուզում է լինեն»,- գրել է Սանասարյանը:

* * *

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ հունիսի 16-ի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին: Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք:

Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակ սեփականության վկայականներ:

ԱԺ պատգամավորը հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ արտահերթ ընտրությունները կթանկացնեն ֆեյսբուքյան գովազդը

«ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ֆեյսբուքյան գովազդային ծառայության պահանջարկը կտրուկ աճելու է…

Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս»-ի հետ համատեղ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում առաջին անգամ մեկնարկում է ցածր կանխավճարով հիփոթեքային վարկերի տրամադրումը

Կոնվերս Բանկը՝ հաջողության պատմություններ կերտող բանկ

Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառի ընթացքում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող Բանկ