Invalid username or password
Եվրոպայում ստորերկրյա պահեստարաններում գազի մակարդակը նվազել է՝ հասնելով կեսից ավելիի։ Հունվարի 22-ի դրությամբ դրանց մակարդակը կազմում է 48.92%, վկայում են Ստորերկրյա գազային ապաստարանների եվրոպական օպերատորների (GSE) տվյալները։
Տոկոսային նշանակությամբ այդ թվերը ամենացածր մակարդակն են ընթացիկ տասնամյակում։ Բացարձակ նշանակությամբ այդ թիվը նվազագույնն է վերջին 3 տարում։
Գերմանիայում Եվրոպայի գլխավոր շուկայում պահուստների մակարդակը նույնպես համապատասխանում է ընդհանուր թրենդին՝ 48.97% և 11.274 մլրդ խմ ակտիվ գազ։
Պահեստարաններից գազի ուժեղացված սպառումը ուժեղացնում է գազի մատակարարումների նշանակությունը եվրոպական շուկայում։
Բացի այդ՝ դա ստեղծում է հավելյալ պահանջարկ ամռան ամիսների համար, երբ պահեստարանների սպառած գազը վերականգնվելու է։
Դիտումներ 853
B4b.am-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ախատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ խոսել է առողջ սննդի արտադրման և արտահանման, ողջ աշխարհում իրականացվող սովի հաղթահարման ծրագրերի, պարենային օգնության տրամադրման, դպրոցական սննդի ծրագրերի իրականացման ու այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին։ Բիսլին նշել […]
Tesla ընկերության Էլեկտրամոբիլներում երկու նոր հնարավորություն Է հայտնվել ծրագրային ապահովման մեջ՝ «շան ռեժիմը» եւ «ժամապահի ռեժիմը»: Ըստ b4b.am-ի՝ այդ մասին հայտնել են ընկերության ներկայացուցիչները: Տեսլայի Պաշտոնական Էջում հայտնվել է տեսահոլովակ, որը ցուցադրում է այդ հնարավորությունների աշխատանքը: «Շան ռեժիմը» թույլ Է տալիս ընտանի կենդանիներին թողնել փակ ավտոմեքենայում՝ չվախենալով, որ նրանք կսատկեն շնչահեղձությունից եւ բարձր ջերմաստիճանից: Դրա […]
Արգենտինայի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել՝ կառավարությունից պահանջելով պարենային արտակարգ ռեժիմ սահմանել երկրում գնաճի ֆոնին: Այդ մասին հայտնել Է Buenos Aires Times-ը: «Մեր առջեւ կրկին ծառացել Է սովի խնդիրը… սա վատագույն իրադրությունն Է 2001 թվականի ճգնաժամի ժամանակներից ի վեր»,-հայտարարել Է Բուենոս Այրեսում ակտիվիստների առաջնորդներից մեկը՝ Դանիել Մենենդեսը: 2015 թվականից Մաուրիսիո Մակրիի նախագահական […]