Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Եվրոպական ներդրումային բանկի նախագահի տեղակալ Վասիլ Հուդակն առաջիկայում կայցելի Հայաստան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

22:42 , 15 Փետրվար 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորությամբ:

B4b.am-ին Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնեին, որ փոխվարչապետը կարևորել Հայաստանի պետական և մասնավոր հատվածի համար վստահելի գործընկեր ԵՆԲ-ի հետ համագործակցության շարունակական զարգացումը: Նա ընդգծել է, որ նոր կառավարության արժեքային բոլոր սկզբունքներն արտացոլվել են ծրագրի մեջ: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ ԵՆԲ-ի հետ համատեղ ծրագրերը կխթանեն կառավարության առաջ քաշած բարեփոխումների իրականացումը:

Մաչեյ Չուրան, նշելով, որ մոտ 11 տարի ԵՆԲ-ն գործունեություն է ծավալում Հայաստանում, ներկայացրել է Բանկի իրականացրած ծրագրերն ու առաջիկա նախագծերը: Զրուցակիցները կարևորել են ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում ԵՆԲ կողմից արդեն իսկ իրականացվող և առաջիկայում նախատեսված ծրագրերը: Փոխվարչապետը բարձր է գնահատել հատկապես Կենտրոնական Բանկի հետ համագործակցությամբ մասնավոր հատվածում ԵՆԲ ծրագրերը, որոնք իրենց նպաստն են բերում երկրի տնտեսության զարգացմանը: Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպական ներդրումային բանկի նախագահի տեղակալ Վասիլ Հուդակի առաջիկայում կայանալիք Հայաստան այցին ընդառաջ:

Ավելի վաղ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանի հետ հանիպմանը Մաչեյ Չուրան քննարկել է Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացքը, վերակագնվող էներգետիկայի զարգացման և էներգախնայողությանն ուղղված ծրագրերն ու դրանց իրականացման գործընթացը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: