Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Եվրոպական Միությո՞ւն, թե՞ ԵԱՏՄ. ում են ավելի շատ վստահում հայերը (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

13:49 , 11 Հոկտեմբեր 2017

Օրերս հրապարակվել է 2017 թվականի տարեկան հաշվետվությունը՝ Հայաստանում Եվրոպական Միության վերաբերյալ ընկալումների և հանրային կարծիքի վերաբերյալ։

Տարեկան ուսումնասիրությունն իրականացվել է Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ 2017 թվականի ապրիլ – հունիս ամիսներին՝ 6000 դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով (յուրաքանչյուր երկրում՝ 1000 հարցազրույց): Նախագիծն իրականացվել է Ecorys-ի գլխավորած կոնսորցիումի կողմից և ֆինանսավորվել Եվրոպական Միության կողմից:

ԵՄ-ի վերաբերյալ պատկերացումը Հայաստանում ընդհանուր առմամբ դրական է կամ չեզոք:
2016 թվականի հետ համեմատ՝ դրական վերաբերմունքը աճել է (44%-ից 48%), բացասական վերաբերմունքը՝ նվազել (13%-ից 5%):

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, բարձրագույն կրթություն ունեցող ու աշխատող անհատների և միջին ու խոշոր քաղաքների բնակիչների՝ ԵՄ-ի կողմնակից լինելու հավանականությունն ավելի բարձր է:

eu-etm0

Վստահության մակարդակը ԵՄ-ի նկատմամբ նույնպես բարձր է՝ 65%։ Համեմատության համար՝ ԵԱՏՄ-ի նկատմամբ վստահության մակարդակը 50% է, ՄԱԿ-ի նկատմամբ՝ 56%, ՆԱՏՕ-ի նկատմամբ՝ 35%։ Ըստ հաշվետվության՝ 2016թ-ի համեմատ ԵՄ-ն արձանագրել է 11 տոկոս աճ:

eu-etm

Հայաստանում հարցման մասնակիցների մեծ մասը՝ 76%-ը, համարում է, որ Հայաստանն ու ԵՄ-ն լավ հարաբերություններ ունեն։

eu-etm1

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. փոխվարչապետ

Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք: