Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Եվրոպական հանձնաժողովը կողմ է Հայաստանի հետ վիզաների ազատականացմանը-ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերադարձ լուրերի բաժին

12:07 , 06 Մարտ 2019

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բանակցություններից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի բաժինը:

Այնուհետև լրագրողների հարցերին պատասխանել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը։

Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է համարել քննարկումներ ունեցանք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ներկայիս վիճակի վերաբերյալ քննարկումները: «Ես մեկ անգամ ևս ընդգծեցի Հայաստանի նոր իշխանությունների հանձնառությունը` օրենքի գերակայությունն ամրապնդելու, ժողովրդավարությունը խթանելու, կոռուպցիան արմատախիլ անելու, ինչպես նաև արհեստական մոնոպոլիաների, տնտեսական հովանավորչության ու օլիգարխիայի դեմ պայքարի առումով` ապահովելու համար հիմնարար իրավունքների լիարժեք և ազատ իրականացումը Հայաստանում»,- ասել է վարչապետը:

Ըստ նրա ժողովրդավարությունը կենսունակ դարձնելու պետք է ունենալ ուժեղ ու կենսունակ տնտեսություն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայասստանի կառավարության հաջորդ քայլը ժողովրդավարության խորացումն է՝ հեղափոխական փոփոխությունների և տնտեսական բարեփոխումների միջոցով:

Փաշինյանը նշել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի առանցքային առևտրային ու ամենախոշոր դոնոր գործընկերն է: Ժան-Կլոդ Յունկերի հետ բանակցությունից հետո նա վստահություն է հայտնել, որ երկուստեք հետաքրքրվածություն և պատրաստակամություն կա խորացնել գործընկերությունը:

Nikol_Pashinyan_EU-1

Փաշինյանի խոսքով՝ նախագահ Յունկերի և իր միջև կա ընդհանուր ըմբռնում առ այն, որ մենք պետք է շարունակել և ընդլայնել համագործակցությունը Եվրոպական միության հետ` խնդիրների լուծման և կառավարության հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար՝ Եվրամիության տեխնիկական ու ֆինանսական աջակցությամբ: «Այդ աջակցությունը Հայաստանի կառավարությանը թույլ կտա արագացնել բարեփոխումները և դարձնել ավելի արդյունավետ»,- ասել է Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում Փաշինյանը և Յունկերը նաև քննարկել են ԵՄ անդամ պետությունների կողմից ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու ուղիները, ինչը թույլ կտա լիարժեքորեն օգտվել դրա հնարավորություններից:

Հայաստանի վարչապետը տեղեկացրել է, որ շուտով կավարտվի CEPA-ի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը, և կառավարություն-քաղաքացիական հասարակություն խորհրդակցություններ կսկսվեն ճանապարհային քարտեզի շուրջ: «Մենք ընդհանուր առմամբ CEPA-ին և մասնավորապես, Ճանապարհային քարտեզին վերաբերվում ենք որպես բարեփոխումների գործընթացի համար կարեւորագույն ուղենիշների»,- նշել է նա:

Նիկոլ Փաշինյանն ու Ժան-Կլոդ Յունկերը քննարկել են նաև վիզաների ազատականացման հարցը: «Ես հայցել եմ նախագահ Յունկերի անձնական ներդրումն այս հարցում: Ես նաև հավաստեցի Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ «2020-ի 20 նախադրյալները» փաստաթղթի անշեղ իրագործման և արդյունքների ներկայացման համար»,- ասել է Փաշինյանը:

Նա երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԵՄ-ի հավասարակշռված դիրքորոշման համար, որն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նրանց դիրքորոշմանը և ջանքերին:

_TM_1908

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ողջունել է անցած դեկտեմբերին մեր երկրում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունը և ասել. «Վարչապետը բարեփոխումները և Եվրոպական միության հետ հասմագործակցությունը դրել է իր օրակարգի կենտրոնում և մենք ողջունում ենք դա: Ինչքան ավելի շատ Հայաստանի Հանրապետությունը բարեփոխվի, այնքան ավելի շատ մենք կաջակցենք ՀՀ-ին՝ և՛ ֆինանսապես, և՛ քաղաքականապես»:

Նա ասել է, որ մինչև 2020 թվականը համար ԵՄ Հայաստանի համար նախատեսել է 176 մլն եվրոյի աջակցություն տրամադրել մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար բարեփումնեևրի նպատակով: Յունկերը համամիտ է եղել Նիկոլ Փաշինյանին, որ շատ աշխատանք կա անելու՝ հատկապես հակակոռուպցիոն ուղղությամբ և դատական բարեփոխումների ոլորտում:

«Մենք՝ որպես Եվրոպական հանձնաժողով, կողմ ենք վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները սկսելուն, ինչքան հնարավոր է շուտ: Սա կարևոր է և՛ Հայաստանի համար, և՛ Եվրամիության: Սա մի հարց է, որին մենք շատ նվիրված ենք, մենք ուզում ենք, որ ավելի շատ հայեր ճամփորդեն Եվրամիություն և հակառակը. ավելի շատ, քան առաջ: Մենք չենք ուզում, որ մարդիկ մեզ ընկալեն միայն ինստիտուտների միջոցով, մենք ուզում ենք, որ մարդիկ ճամփորդեն ազատ, հայերը ազատ գան Եվրոպա՝ առանց վիզայի, որպեսզի մեզ ավելի մոտիկից և լավ ճանաչեն»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

_TM_2050

Հայաստանում հռչակված տնտեսական հեղափոխության և «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի մասին Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը շեշտել է, որ Հայաստանի հետ ԵՄ-ն համաձայնության է եկել, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի տնտեսական զարգացմանը, այսինքն՝ աջակցություն բիզնես հատվածին: «Դրա համար մենք արդեն ստեղծել ենք մի արդյունք, այսինքն՝ եվրոպական փողերով տեղական բանկերը կարող են վարկեր տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին և միկրո ընկերություններին՝ տեղական արժույթով, որպեսզի փոխանակման կուրսի ռիսկերը հանենք մեջտեղից»,- ասել է Հանը:

Ըստ նրա՝ տնտեսությունը կարիք ունի գործող ենթակառուցվածքների: Հանը նշել է, որ կապակցվածությունը շատ կարևոր է, ինչը պահանջում է ներդրումներ ճանապարհների, երկաթգծի զարգացման համար: «Եվ դա նաև պահանջում է գործող էլեկտրական ցանցեր, էլեկտրաէներգիայի փոխանցում, արտահանում և այլն: Էներգետիկ արդյունավետությունը ևս մի հարց է, որը մի կողմից բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծում ոչ այդքան արդյունաբերության ոլորտում, այլ փոքր և միջին ձեռնարկությունների համար»,- ասսել է նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։