Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Եվրոպական իրավաբանական ծառայությունն առաջարկում է օգտվել «Անձնական իրավաբան» ծառայությունից

Վերադարձ լուրերի բաժին

19:38 , 21 Հոկտեմբեր 2016

Եվրոպական իրավաբանական ծառայությունն առաջին անգամ Հայաստանի շուկայում գործարկել է «Անձնական իրավաբան» ծառայության հավաստագրերի վաճառք` վճարումներն իրականացնելով ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ միջոցով:

«Անձնական իրավաբան» ծառայությունը «Եվրոպական Իրավաբանական Ծառայություն» ընկերության համալիր իրավաբանական ծառայությունների մատուցման հավաստագիր է, որը նախատեսված է ցանկացած քաղաքացու համար: Ծառայությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Եվրոպական Իրավաբանական Ծառայությունը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել իրավաբանական ծառայություններ ստանալու հավաստագրեր ՀՀ ողջ տարածքում և վճարել ծառայությունների դիմաց ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերի միջոցով, համաձայն ընտրված փաթեթի:  Ձեռք բերված հավաստագրերը վավեր են 1 տարվա ընթացքում:

Ձեռք բերված հավաստագրերով իրավաբանական խորհրդատվությունը կիրականացվի հեռահար կերպով (հեռախոսային խորհրդատվություն, e-mail-ի կամ Skype-ի միջոցով) շուրջօրյա և հայկական օրենսդրության բոլոր ոլորտների վերաբերյալ, ըստ ընտրված փաթեթի:

«Անձնական իրավաբան» ծառայությունը՝ նորարարական պրոդուկտ է, ինչպես իր ձևաչափով, այնպես էլ բովանդակությամբ: Դա շուրջօրյա իրավաբանական աջակցություն է, որը հասանելի է հաճախորդներին շաբաթվա ցանկացած օր ողջ տարվա ընթացքում՝ առանց տոների և հանգստյան օրերի: Այս պրոդուկտի շնորհիվ լուծվում է շատ կարևոր հարց՝ բնակչության իրավական գրագիտության և ակտիվության բարձրացումը:

«Անձնական իրավաբան»-ը՝ դա քաղաքացու իրավական պաշտպանությունն ու հենարանն է, որը հասանելի է աշխարհի ցանկացած կետից: Ժամանակակից մարդն ամեն օր բախվում է իրավական բնույթի խնդիրների հետ, որոնց լուծման համար նա կարող է հույս դնել Եվրոպական Իրավաբանական Ծառայության վրա: Դառնալով «Եվրոպական Իրավաբանական Ծառայության” հաճախորդ` քաղաքացին ազատվում է կոնկրետ մասնագիտացման իրավաբան գտնելու անհրաժեշտությունից, ընդունելությունների հերթագվելու և իրավաբանի ժամանակացույցի հետ հարմարվելու անհրաժեշտությունից:

Ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում և Բանկի Միասնական տեղեկատու ծառայության 87-87 հեռախոսահամարով կամ Եվրոպական Իրավաբանական Ծառայություն 012 202222 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչքանո՞վ պետությունը նպաստեց ՀՆԱ-ի անկման մեղմմանը 2020թ-ին

Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:

UCOM-ն առաջարկում է առանց կանխավճարի ձեռք բերել ցանկացած գաջեթ

Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։

ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Ֆոտոն» ՍՊԸ-ի համագործակցությունը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում՝ ընկերության պայմանագրային պարտավորությունների բարեհաջող կատարման գրավական

«Ֆոտոն» ՍՊԸ-ի գործունեությունը բազմաբնույթ է. ընկերությունը, ներմուծելով Ռուսաստանից ձավարեղենի և մակարոնեղենի լայն տեսականի, հանդիսանում է սննդամթերքի խոշորագույն մատակարարներից մեկը, ինչպես նաև արտադրում է գրասենյակային, խոհանոցային և փափուկ կահույք: