Invalid username or password
Եվրասիական տնտեսական միության ընդլայնում՝ մասնակից նոր երկրների ներգրավմամբ, չի պլանավորվում: ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Մենք այժմ օրակարգում նման հարց չունենք: Մեր ինտեգրացիայի զարգացման ներկա փուլում մենք պետք է այն խորացնենք, այլ ոչ թե ընդլայնենք: Հանենք խոչընդոտները, սահմանափակումները, բացառումները, որպեսզի մեր ընդհանուր շուկաները լիարժեք աշխատեն: Այդժամ մեր միության գրավչությունը բազմակի կմեծանա: Ուստի պետությունների ղեկավարները մեր առջեւ ահա այդ խնդիրն են դրել: Այժմ ավելի ճիշտ է աճել՝ խորանալով, քան ընդլայնվելով»,- նշել է նա:
Դիտումներ 605
2019-ի հունվարի 1-ից 40%-ով բարձրացել է նվազագույն կենսաթոշակը՝ կազմելով 25500 դրամ։
ՌԴ գյուղնախարարի տեղակալ Ջամբուլաթ Խատուովի խոսքով` գյուղատնտեսական արդիական օրակարգի համատեղ քննարկումը կնպաստի համագործակցության հետագա խորացմանը:
Դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 73.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 42.9 մլն ԱՄՆ դոլար: