Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում կքննարկվեն ԵԱՏՄ ներքին շուկայի առավել զգայուն հարցերը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

15:08 , 11 Հուլիս 2018

ԵԱՏՄ-ի Ներքին շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեն քննարկել է Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ առեւտրի առավել զգայուն խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, քննարկվող հարցերի թվում է էլեկտրոնային ստորագրության փոխադարձ ընդունումը, առանձին ոլորտներում պետական և համայնքային գնումների հասանելիությունը, միության բոլոր երկրներում համատեղ անասնաբուժական վերահսկողությունը և այլն:

Այդ խնդիրները եւ դրանց վերացմանն ուղղված առաջարկությունները նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում, որը նախատեսված է հուլիսի 13-ին:

Կողմերը եկան եզրակացության այն մասին, որ անհրաժեշտ է իրականացնել միության այն երկրների միջեւ էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման գործընթաց, որոնք պատրաստ են ներկայումս: Դա անհրաժեշտ է եվրասիական շուկայում էլեկտրոնային ձեւաչափով գնումների աշխատանքն ապահովելու համար: Հանդիպման մասնակիցները համաձայնեցին մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը հաստատել միության երկրների միջեւ էլեկտրոնային թվային ստորագրությունների ճանաչման գործողությունների ծրագիրը, որն էլ իր հերթին միջանկյալ քայլ կդառնա փոխադարձ ճանաչման ընդհանուր պլանի իրագործման մեջ:

ԵԱՏՄ անդամ երկրների համար կարևոր հարց է նաև առանձին ոլորտներում պետական և համայնքային գնումների հասանելիությունը: Նշվում է, որ ԵԱՏՄ-ի պետական գնումների շուկայի հիմնական մասը բաժին է ընկնում Ռուսաստանին՝ կազմելով ավելի քան 90 տոկոս: 2017 թվականին այն կազմել է 7 տրլն ռուբլի:

Հանդիպման մասնակիցները քննարկել են ալկոհոլի եւ ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի ոլորտում հարկային քաղաքականության սկզբունքների վերաբերյալ համաձայնագրերի փաթեթի ստորագրման հարցը, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորումը: Քննարկվել է նաև միության պետություններից ներմուծված ալկոհոլային արտադրանքի պարտավորավճարի կիրառումը: Այն գանձվում է բոլոր անդամ-երկրներում՝ բացառությամբ Հայաստանի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանից Ռուսաստան արտահանումն ավելացել է 20%-ով

Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2018թ. ավելացել է ավելի քան 20%-ով՝ կազմելով 666 միլիոն 501.7 հազար դոլար: Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետների գնահատմամբ՝ այդ ցուցանիշն ապահովել է նախորդ 3 տարիներին գրանցված աճի շարունակականությունը: b4b.am-ի հաղորդմամբ՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում փետրվարի 16-ին այդ մասին հայտնել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: «Հայաստանից արտահանման ծավալները, […]

Հայաստանից ԵԱՏՄ արտահանման ծավալն աճել է

Եվրասիական տնտեսական միության շուկան արտահանման առումով Հայաստանի համար մեծ առավելություններ ու նշանակություն ունի, իսկ առաջացող տեխնիկական և այլ խնդիրներն անմիջապես լուծում են ստանում հենց Հայաստանի առաջարկությամբ: Արդյունքում ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառութունը նախորդ տարի աճել է 11.3 տոկոսով: Հայաստանից արտահնման ծավալը կազմել է 688 մլն 976 հազար դոլար, որը 2017-ի համեմատ ավելացել է 20.7 տոկսով: «Արմենպրես»-ի […]

ԱԺ-ն շարունակում է քննարկել կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ

Գործադիրի ղեկավարին հարց տալու համար հերթագրվել է 53 պատգամավոր: