Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Եվրասիական շաբաթվա» օրակարգը հաստատված է

Վերադարձ լուրերի բաժին

21:21 , 17 Հուլիս 2019

«Եվրասիական շաբաթ» IV միջազգային ցուցահանդեսային համաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է ծրագրի օրակարգը։ Համաժողովը տեղի է ունենալու Բիշքեկում` 2019թ.-ի սեպտեմբերի 25-27-ն ընկած ժամանակահատվածում, այն համախմբելու է ավելի քան 2000 մասնակիցների՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների և Միության գործընկեր երկրների ինչպես իշխանություններին, գործարար համայնքի ներկայացուցիչներին, այնպես էլ ֆինանսական կարգավորման և զարգացման ինստիտուտների մասնագետներին։

«Եվրասիական շաբաթ» IV Միջազգային համաժողովի գործնական ծրագրի միջոցառումները անցնելու են երեք հիմնական ուղղություններով՝ ռազմավարական, ոլորտային և երիտասարդական ուղիով:

Ռազմավարական ուղին ներառում է պանելային բանավեճերի անցկացում էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի, ինտեգրացիոն հետագա գործընթացների, գյուղատնտեսական և արդյունաբերական համատեղ նախագծերի, ինչպես նաև լոգիստիկ և մաքսային ենթակառուցվածքների վերաբերյալ։

Ոլորտային ուղու շրջանակներում նախանշված է խթանել համագործակցությունը միության երկրների շրջանակներում հնարավոր միասնական աշխատանքներ իրականացնողների միջև։ Այն ներառում է նաև նստաշրջաններ եւ քննարկումներ, որոնք նվիրված են գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ենթակառուցվածքային նախագծերի և ՏՏ ոլորտում գործող ՓՄՁ ներկայացուցիչներին։

Երիտասարդության ուղու հիմնական շեշտադրումը լինելու է ԵԱՏՄ երիտասարդ լիդերի դպրոցը, եվրասիական բուհերի կրթական ծրագրերի մասին շնորհանդեսները, կկազմակերպվեն տարբեր բիզնես խաղեր երիտասարդ լիդերների համար, ինչպես նաև նրանք հանդիպում կունենան ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ։

Եվրասիական շաբաթի օրակարգում առանձին միջոցառում է լինելու ռուս-ղրղզական բիզնես ֆորումի տեսքով, որն ուղղված է լինելու երկկողմանի գործարար հարաբերությունների ամրապնդմանը գյուղատնտեսության, լոգիստիկայի, տեքստիլ արդյունաբերության և տուրիզմի ոլորտում։

«Եվրասիական շաբաթվա» ակնկալվող ոլորտային իրադարձություններից մեկն է «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի մրցույթի եզրափակիչ փուլի անցկացումը և նրա հաղթողների պարգևատրման արարողությունը:

«Եվրասիական շաբաթ» համաժողովն ամենամյա միջոցառում է, որը անցկացվում է ԵԱՏՄ և ԵՏՀ երկրների կողմից: Համաժողովը անցկացնելու նախաձեռնությունը հաստատվել է 2015 թվականի մայիսին ԵԱՏՄ երկրների հինգ վարչապետների որոշումով: Միջոցառումը ներառում է գործնական եւ ցուցահանդեսային մասերը, նպաստում է B2B եւ B2G- շփումների հաստատմանը:

2018 թվականին «Եվրասիական շաբաթ» համաժողովը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, որին այցելել են ավելի քան 3000 մասնակիցներ ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ երրորդ երկրներից, այդ թվում` ԵՄ, Սինգապուր, Չիլի, Հարավային Կորեա, Վիետնամ, Եգիպտոս, Իրան և այլ երկրներից։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կգործի ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկան

Ըստ Կոմիտեի անդամների դիրքորոշման՝ ոչ ուշ, քան 2024 թ. հունվարի 1-ը, անհրաժեշտ է գործարկել էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան իմիտացիոն ձևաչափով:

Հայաստանի և Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարները ստորագրել են եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը

Եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը կարգավորում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՀՀ վարչապետը և ԵԱՏՀ նախագահն ամփոփել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն։