Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը նոր թափ կստանա

Վերադարձ լուրերի բաժին

17:31 , 03 Դեկտեմբեր 2019

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Օլգա Կոմարովային։ Այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախարարության մամուլի բաժինը:  Հանդիպմանը մասնակցել են ԵԱԶԲ կառավարման խորհրդի անդամ, ակտիվների և պարտավորությունների գործադիր տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոևը, բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արմեն Մելկիկյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Ավետիս Հովհաննիսյանը, նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանը և Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը։ Օլգա Կոմարովան շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր այցի նպատակն է առավել մանրամասն ներկայացնել Եվրասիական զարգացման բանկի հնարավորությունները և քննարկել առաջիկա համատեղ գործողությունների շրջանակը։

03.12.19-2-3
Կողմերը կարևորել են ԵԱՏՄ տարածքում ներդրումային ծրագրերի ֆինանսավորման, ընդհանուր վճարային տարածքի ձևավորման, ԵԱՏՄ բոլոր անդամ երկրներում պետական գնումների բանկային երաշխիքների տրամադրման, ինչպես նաև յուրաքանչյուր երկրում երրորդ վստահված կողմերի ցանցի ձևավորման հարցերը։ Օլգա Կոմարովան ներկայացրել է, թե նշված ուղղություններով ինչպես կարելի է օգտագործել Եվրասիական զարգացման բանկի հնարավորությունները։ Օլգա Կոմարովան տեղեկացրել է նաև, որ Հայաստանի բանկերը հետաքրքրված են համագործակցելու իրենց հետ, և չորս բանկ ԵԱԶԲ-ում արդեն ունի բացված հաշիվներ, ևս չորսը պատրաստվում է բացել։

Վարոս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Օլգա Կոմարովային բանկի հնարավորությունների հանգամանալից ներկայացման համար։ Նա բարձր է գնահատել բանկի խորհրդատվությունները և նշել, որ շահագրգիռ պետական մարմինների հետ կքննարկվեն բոլոր առաջարկությունները և կորոշվեն փոխհարաբերությունների առավել արդյունավետ ձևերը։ Հանդիպման ավարտին Վարոս Սիմոնյանը հավաստիացրել է Օլգա Կոմարովային, որ նախարարությունը առավելագույն ջանքեր կգործադրի զարգացնելու բանկի հետ համագործակցությունը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

48167 ստուգում

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

ԱՄՀ-ից ներգրավված վարկն անդրադարձել է ՀՀ միջազգային պահուստների կառուցվածքի վրա

Միջազգային պահուստների կազմի մեջ էականորեն ավելացել է SDR-ի՝ Հատուկ փոխառելիության իրավունքի (ՀՓԻ) տեսակարար կշիռը, որն աճել է նախորդ ամսվա համեմատ ավելի քան 27 անգամ՝ կազմելով 74,4 մլն դոլար։

10.07.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 107.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.2 մլն ԱՄՆ դոլար: