Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Եվրասիական զարգացման բանկը այս տարի Հայաստանում կանխատեսում է 3 տոկոս տնտեսական աճ

Վերադարձ լուրերի բաժին

14:28 , 21 Փետրվար 2018

Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կանխատեսումներով՝ 2018 թվականին մասնակից-պետություններում սպասվում են տնտեսական աճի դրական տեմպեր և ընդհանուր ՀՆԱ-ի 2,2 տոկոս աճ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ԵԶԲ-ի գնահատմամբ՝ Հայաստանում ակնկալվում է ՀՆԱ-ի 3 տոկոս աճ, Բելառուսում՝ 2,6, Ղազախստանում՝ 3,7, Ղրղըզստանում՝ 4,2, Ռուսաստանում՝ 2, իսկ Տաջիկստանում՝ 7,3 տոկոսի աճ:

2018-ի ընթացքում Հայաստանում կանխատեսվում է 3,4 տոկոս գնաճ, Բելառուսում՝ 3, Ղազախստանում՝ 5,8, Ղրղըզստանում՝ 4,7, Ռուսաստանում,՝ 3,8, Տաջիկստանում՝ 6,1 տոկոս:

«Բյուջետային կանոնների արդյունավետ աշխատանքը թույլ կտա տարածաշրջանի առաջատար տնտեսություններին թուլացնել արժութային կուրսի կախվածությունը նավթի գներից և կնպաստի ԵԶԲ մասնակից-պետությունների փոխադարձ արժույթների կայունացմանը»,- ընդգծել է ԵԶԲ գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը:

Հիշեցնենք, որ 2018-ի պետական բյուջեի նախագծով ՀՀ կառավարությունն ընթացիկ տարում կանխատեսում է 4,5 տոկոս տնտեսական աճ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում կքննարկվեն ԵԱՏՄ ներքին շուկայի առավել զգայուն հարցերը

ԵԱՏՄ-ի Ներքին շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեն քննարկել է Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ առեւտրի առավել զգայուն խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հարցերը:

Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառություն. Ծավալն աճել է, կշիռը նվազել

2018 թվականի հունվար-մայիսին Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը կազմել է 855 մլն դոլար