Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Եվրամիությունում սկսել են հասկանալ, որ ԵԱՏՄ–ն զուտ տնտեսական միավորում է»,- Տիգրան Սարգսյան

Վերադարձ լուրերի բաժին

23:52 , 15 Նոյեմբեր 2019

Եվրոպական միության և ԵԱՏՄ միջև գործարկվել է տեխնիկական երկխոսության առաջին ուղին։ Դրա մաս են կազմում ԵԱՏՄ–ում ընդունած ակտերը բիզնես–հանրության, ասոցիացիաների վերաբերյալ, այդ թվում` եվրոպական, որոնք աշխատում են հինգ երկրների շուկայում։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՌԲԿ–ի հետ հարցազրույցում։

Սարգսյանի խոսքով` այժմ ԵԱՏՄ–ն հարյուրավոր նամակներ է ստանում եվրոպացի գործընկերներից այս կամ այն նորմատիվ փաստաթղթերի վերաբերյալ։

«Մենք նման նամակներ և մեկնաբանություններ ենք ստանում Եվրոպական հանձնաժողովից, որն արտահայտում է իր դիրքորոշումը այս կամ այն որոշումների նախագծերի վերաբերյալ, քանի որ դրանք շոշափում են եվրոպական բիզնեսի շահերը», – ասաց նա։

Եվրոպական հանձնաժողովի մասնագետներն աշխատում են ԵԱՏՄ մասնագետների հետ, հանդիպումներ են կազմակերպվում պաշտոնատար անձանց միջև։ Նման համագործակցությունը տալիս է իր արդյունքները։ Եվրամիությունում արդեն սկսել են հասկանալ, որ Եվրասիական միությունը զուտ տնտեսական միավորում է։

Սարգսյանի խոսքով` նա բազմիցս ամենատարբեր միջազգային համաժողովներում և հարթակներում խոսել է այն մասին, որ ԵԱՏՄ–ն ոչ մի կապ չունի Մինսկի համաձայնագրերի հետ, և քաղաքական օրակարգը միության շահերի ոլորտից դուրս է։

«Մենք զուտ տնտեսական միավորում ենք, մեր մանդատի մեջ քաղաքական հարցեր չեն մտնում», – նշեց Սարգսյանը։ Նրա խոսքով` Եվրամիության գործընկերները հասկանում են այդ դիրքորոշումը, այնտեղ տեսնում են, որ ԵԱՏՄ–ն զբաղվում է բացառապես տնտեսական հարցերով։

Սպուտնիկ Արմենիա

Խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. փոխվարչապետ

Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք: