Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Եվրամիությունը դատապարտեց Ռուսաստանին՝ ձեռնպահ մնալով պատժամիջոցներից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

11:07 , 21 Հոկտեմբեր 2016

Եվրամիության գագաթնաժողովի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որում Եվրոպական խորհուրդը վճռականորեն դատապարտում Է Հալեպի քաղաքացիական բնակչության վրա Սիրիայի իշխանությունների ու նրա դաշնակիցների, նախեւառաջ Ռուսաստանի գրոհները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպական խորհուրդը հորդորել Է «դադարեցնել գազանությունները» եւ շտապ միջոցներ ձեռնարկել Հալեպ եւ Սիրիայի այլ շրջաններ անարգել հումանիտար մուտք ապահովելու համար: Նաեւ այն հանդես Է եկել մարտական գործողությունների անհապաղ դադարեցման եւ ՄԱԿ-ի հովանու ներքո քաղաքական գործընթացը վերսկսելու օգտին:

«Միջազգային հումանիտար իրավունքի նորմերի եւ մարդու իրավունքների խախտման մեղավորները պետք Է պատասխանատվության ենթարկվեն»,- նշվում Է հայտարարության մեջ: Նաեւ ընդգծվում Է, որ ԵՄ-ն «դիտարկում Է բոլոր հնարավոր տարբերակները ներկայիս գազանությունների շարունակման դեպքում»:

Նաեւ, ինչպես հաղորդվում Է, Եվրոպական խորհուրդը «ռազմավարական քննարկում Է անցկացրել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերի շուրջ»:

ՊԵԿ-ը պարզեցրել է վարչարարության ընթացակարգերը

Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը:

2021թ. համար ԱՊՀ հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը

Նիստի շրջանակում 2021թ. համար Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Հաջորդ՝ 28-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում՝ 2021թ. հոկտեմբերին:

ՀՀ-ն մտադիր է հետևողականորեն խթանել ԵԱՏՄ շահերը համաշխարհային շուկայում.

Վարչապետը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: