Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Եվրամիությանը փլուզում է սպառնում, Շտայնմայեր

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:19 , 24 Հոկտեմբեր 2016

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նախազգուշացրել Է, որ Եվրամիությունը հայտնվել Է անկայունության գոտում, եւ նրան փլուզում Է սպառնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Sueddeutsche Zeitung թերթը:

«Ֆինանսական ճգնաժամը, Եվրոպա փախստականների ներհոսքը, ինչպես նաեւ Բրիտանիայում անցկացված հանքավեից ցնցումը Եվրոպային հրել են խիստ անկայունության գոտի»,-հայտարարել Է Շտայնմայերը: Նրա խոսքով՝ անցած տարվա ընթացքում ակնհայտ բաները, որոնք տասնամյակներով հավուր պատշաճի Էին ընդունում, այժմ հայտնվել են կասկածի տակ:

«Եթե մենք մոռանանք՝ ինչու Է արժեքավոր ԵՄ-ն, այն կկործանվի»,-նշել Է նախարարը: Նա չի բացառել, որ «աջամետ պոպուլիստները կփորձեն օգտվել ստեղծված իրավիճակից»:

Գերմանիայի ԱԳ նախարարը նաեւ ասել Է, որ գերատեսչությունը պլանավորում Է հասարակայնության հետ Եվրամիության ու նրա հեռանկարների քննարկման նախագիծ գործարկել: «Մենք ցանկանում ենք լսել քննադատություն, որպեսզի իմանանք՝ ինչն Է Եվրոպայում ճիշտ եւ ինչը՝ ոչ»,-հավելել Է Շտայնմայերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: