Invalid username or password
Եվրոպական հանձնաժողովն արգելել է Եվրոպայի երկու խոշորագույն բորսային օպերատորների՝ Deutsche Boerse-ի և London Stock Exchange (LSE)-ի միաձուլումը, ասվում է Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ:
Հետաքննության արդյունքներով՝ Եվրահանձնաժողովը եկել է եզրակացության, որ բորսաների միաձուլումը կհանգեցնի ֆիքսված եկամուտով արժեթղթերի քլիրինգի շուկայի փաստացի մոնոպոլիզացիայի:
«Քանի որ կողմերը չեն առաջարկել որոշումներ, որոնք պահանջում են մեր մտավախությունների ցրումը մրցակցության խախտման հարցում, հանձնաժողովը որոշել է արգելել միաձուլումը»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի մրցակցության հարցերով ներկայացուցիչ Մարգրեթ Վեստագերը:
Deutsche Boerse-ն և LSE-ն պայմանավորվել էին փոխանակել բաժնետոմսերը 2016թ. մարտին: Գործարքի հաջող ավարտի դեպքում կստեղծվեր Եվրոպայում արժեթղթերի շուկայում խոշորագույն օպերատորը՝ ավելի քան 29 մլրդ դոլար կապիտալիզացիա ունեցող արժեթղթերով:
Արդեն փետրվարին LSE-ն նախազգուշացրել էր Deutsche Boerse-ի հետ գործարքի հնարավոր ձախողման մասին:
Դիտումներ 1536
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: