Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Եվրահանձնաժողովը Facebook-ին տուգանել է 110 միլիոն եվրոյով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

17:52 , 18 Մայիս 2017

Եվրահանձնաժողովը Facebook սոցցանցին տուգանել է 110 միլիոն եվրոյով` ընկերությանը մեղադրելով նրանում, որ տրամադրել է կեղծ տեղեկատվություն 2014թ. WhatsApp մեսենջերի գնման վերաբերյալ:

Եվրահանձնաժողովը բացատրել է, որ գնելով WhatsApp-ը, Facebook-ը տեղեկացրել է, որ ի վիճակի չի լինի «վարել հուսալի ավտոմատ միացում» Facebook սոցցանցի օգտատերերի և WhatsApp մեսենջերի օգտահաշիվների միջև:

Եվրահանձնաժողովում մատնանշում են, որ 2016թ. WhatsApp հավելվածի համար նորացում էր ստեղծվել, որը առաջարկում էր օգտատերերին հնարավորություն՝ իրենց հեռախոսահամարները «կապել» Facebook-ի օգտահաշվի հեռախոսահամարների հետ:

««Եվրահանձնաժողովը» պետք է ի վիճակի լինի ընդունել կլանման ազդեցության վերաբերյալ որոշում մրցակցության վերաբերյալ՝ լիարժեք կերպով հաշվի առնելով հավաստի փաստերը»,- ասել է Եվրահանձնաժողովի մրցակցային հանձնաժողովի ներկայացուցիչ Մարգարեթ Վեստագերը:

Նրա խոսքով՝ տուգանքի չափը համապատասխանում է խախտումների մասշտաբին ու պետք է ապագայում զսպիչ դեր կատարի ընկերության համար:

2014թ. հոկտեմբերին Մարկ Ցուկերբերգի ընկերությունը փակեց WhatsApp մեսենջերի գնման գործարքը: Սոցցանցը մեսենջերի համար վճարել էր 19 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիան էր 150 հազար եվրոյով տուգանել Facebook-ին օգտատերերի տվյալների չարաշահման համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները