Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Եվրագոտու երկրների արտահանումն ապրիլին կրճատվել է 29.3%-ով

Վերադարձ լուրերի բաժին

2020 թ.-ի ապրիլին Եվրագոտու արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 29.3%-ով՝ կազմելով 136.6 մլրդ եվրո: Դիտարկվող ժամանակահատվածում Եվրագոտի ներմուծվել է 133.7 մլրդ եվրոյի ապրանք, ինչը 24.8%-ով ցածր է 2019 թ.-ի ապրիլի ցուցանիշից: Այդ մասին հաղորդում է Եվրոստատը:

2020 թ-ի ապրիլին Եվրագոտու արտաքին առևտրաշրջանառությունը գրանցել է 2.9 մլրդ եվրո հավելուրդ, այն պարագայում,երբ 2019 թ.-ի ապրիլին հավելուրդը կազմել էր 15.5 մլրդ եվրո: Եվրագոտու տարածքում առևտուրը 2020 թ-ի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ գրանցել է 32.2% անկում՝ կազմելով 112.4 մլրդ եվրո:

2020 թ-ի առաջին 4 ամիսներին Եվրագոտու արտաքին առևտրաշրջանառությունը գրանցել է 57 մլրդ եվրոյի հավելուրդ, որը 2019 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե փոփոխություն չի կրել: Դիտարկվող ժամանակաշրջանում Եվրագոտու ներսում առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նկատմամբ գրանցել է 11.1% անկում: 2020 թ-ի առաջին 4 ամիսներին ԵՄ-ն արտահանման անկման ամենամեծ ցուցանիշը գրանցել է ՄԹ և Հնդկաստանի հետ՝ 19%, իսկ ներմուծումն ամենաշատը կրճատվել է ՌԴ-ից՝ 26.9%:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: