Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Եվս 41 նոր դ-եպք, մարտի 24-ից կարգելվի ռեստորանների և սրճարանների գործունեությունը

Վերադարձ լուրերի բաժին

01:27 , 24 Մարտ 2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 41 դեպք: Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում: Նրա խոսքով՝ կորոնավիրուսն ընդլայնել է աշխարհագրությունը և ընդգրկվածությունը Հայաստանում: Վարչապետը տեղեկացրել է, որ վարակ է հայտնաբերվել Կոտայքի մարզի, Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող 2 արտադրամասում: Կառավարությունը, հիմք ընդունելով ստեղծված իրավիճակը, որոշել է առնվազն մեկ շաբաթով ավելի խստացնել արտակարգ դրության պայմանները: Նիկոլ Փաշինյնանը տեղեկացրել է, որ մարտի 24-ի առավոտից արգելվելու է ռեստորանների և սրճարանների գործունեությունը: Դադարեցվելու է նաև շինարարական որոշ տեսակների գործունեությունը, թեթև արդյունաբերության, տեքստիլի արտադրության ձեռնարկությունների գործունեությունը: Չի սահմանափակվելու, սննդի, խմիչքի, ծխախոտի, սանիտարահիգիենիկ պարագաների և այլ արտադրատեսակների արտադրությունը:

Վարչապետ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ մարտի 24-ին լրանում է մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների կարանտինի 14-րդ օրը, և կառավարությունն ակնկալում է ավելի քան 70 քաղաքացու թեստի բացասական արդյունք:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործարկվել է Covid-19 Armenia հավելվածը

AC19 հավելվածն այլևս չի գործելու:

Կառավարությունը նախատեսում է իր գործիքակազմով խթանել նոր ներդրումների ներգրավումը և առկա ներդրումային ծրագրերի ընդլայնումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքների վերաբերյալ: