Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ես ընդգրկված եմ իմ ապրանքանիշերի արտադրության բոլոր գործընթացներում»,- Քիմ Քարդաշյան

Վերադարձ լուրերի բաժին

13:29 , 08 Հոկտեմբեր 2019

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում WCIT 2019-ի պանելային քննարկումներից մեկի ժամանակ նշեց, որ ինքը միշտ երազել է դառնալ ռեալիթի շոուների մասնակից: Իր հայտնիության մասին խոսելով՝ Քարդաշյանն ասել է, որ այժմ ավելի շատ է մտածում անձնական կյանքի գաղտնիության և երեխաների անվտանգության մասին, քան նախկինում էր:

Kim_Kardashian_Yerevan_19-3
Գեղեցկության և հագուստի իր բրենդների արտադրության մասին Քիմն ասաց, որ անձամբ է ներգրավվում արտադրության բոլոր փուլերում «Ես ներգրավված եմ ամենուրեք: Տարբերանշանից մինչև փաթեթավորում արվում է իմ մասնակցությամբ»,- ասաց նա: Նա ասաց, որ ի տարբերություն մյուս հայտնիները, ինքը պարզապես իր անունը չի դրել ապրանքանիշի վրա և քաշվել մի կողմ:

Նա նշեց, որ նոր ապրանք արտադրելուց առաջ անպայման ուսումնասիրում է շուկան, սակայն կարծում է, որ անընդհատ աջ ու ձախ նայելով գործարարները ժամանակ կկորցնեն: «Ես հաճախ եմ օգտվում սոցիալական ցանցերի իմ հաշիվների ընձեռած հնարավորությունից: Դիմում եմ հետևորդներիս և որոշ հարցումների միջոցով ուսումնասիրում նրանց կարծիքները նախատեսվող ապրանքի մասին»,- ասաց Քիմ Քարդաշյանը:

Կին գործարար-հեռուստաաստղը նշեց, որ Հայաստանից հեռանալու է 4 հիանալի և հոգևորիչ բիզնես գաղափարով: Գաղափարներից մեկն առնչվում է հայկական բույրերին, մյուսը՝ գեղեցկությանն առնչվող արտադրանքով՝ հայկական տարրերով: Քարդաշյանը շեշտեց, որ անչափ ոգևորված և հուզված է՝ տեսնելով ամբողջ աշխարհից Հայաստան ժամանած ՏՏ և տնտեսագիտության ոլորտների այսքան շատ մասնագետների՝ WCIT 2019 համաժողովին մասնակցելու համար:

Kim_Kardashian_Yerevan_19-4

Քարդաշյանը որպես հատուկ բանախոս ելույթ է ունենալու ՏՏ համաժողովի՝ WCIT 2019-ի ժամանակ: Քարդաշյանը մասնակցեց WCIT 2019-ի շրջանակում անցկացվող «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը: Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կիսեց իր փորձը, ներկայացրեց, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայի գազային «ընկերությունը» Ռուսաստանի հետ

Թուրքիան, գրեթե ամբողջությամբ, հրաժարվել է ռուսական գազից:

ԵՏՀ-ն քննարկել է «Վերին Լարսով» Հայաստանից ապրանքների մաքսային հսկողության հարցերը

Առաջարկվում է նաև միջոցառումները բաժանել ըստ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ փուլերի:

Պարենային մթերքների գնային ինդեքսը հուլիսին աճել է

Կարագի և պանրի նկատմամբ պահանջարկը ևս ավելացել է, սակայն մնում է ցածր նախահամաճարակային մակարդակից։ Շաքարավազի գները բարձրացել են 1,4 տոկոսով։