Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵՄ և Հայաստանի միջև քննարկման փուլում են 20 միլիոն եվրոյի ծրագրեր

Վերադարձ լուրերի բաժին

11:53 , 08 Մայիս 2019

Եվրոպական Միության հետ վերջնական համաձայնեցման փուլում է գտնվում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը, որը ներառում է արդարադատության, տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, սպառողների շահերի պաշտպանության, միգրացիայի և այլ ոլորտների 205 միջոցառում:

Այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն գոհունակություն է հայտնել ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ՝ որպես համաձայնագրի իրականացման համար լավ մեկնակետ:

«ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ԵՄ-ի 2017 թ. տարեկան գործողությունների ծրագրի ներքո ստորագրվել է 3 համաձայնագիր՝ կրթության, արդարադատության և տնտեսական հարաբերություններին առնչվող ոլորտներում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 34,5 մլն եվրո: ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ԵՄ-ի 2018 թ. տարեկան գործողությունների ծրագրի ներքո ստորագրվել է 2 համաձայնագիր՝ ժողովրդավարության ամրապնդման և տարածքային զարգացմանն առնչվող ոլորտներում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 36 մլն եվրո: Եւս 20 միլիոն եվրոյի ծրագրեր քննարկման փուլում են»,- ասաց վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: