Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵՄ և Արեւելյան գործընկերության երկրները խորացնում են համագործակցությունը նորարարության ոլորտի ուղղությամբ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

15:43 , 17 Նոյեմբեր 2016

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հաանը, Հետազոտությունների, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կառլոս Մոեդաշը և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բելիարը Երևանում նոյեմբերի 17-ին Արեւելյան գործընկերության երկրների իրենց գործընկերների հետ միասին հայտարարեցի «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնության մեկնարկի մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԵՄ գրասենյակից, «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնության մեկնարկը տեղի ունեցավ Հայաստանում ընթացող Արեւելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության ութերորդ հանդիպման ժամանակ. Արևելյան գործընկերության վեց անդամ պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի նախարարները և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ քննարկեցին Արևելյան գործընկերության (ԱլԳ) հետագա զարգացումները, ինչպես նաև համագործակցության հիմնական ոլորտներ ին վերաբերող հարցեր:

Հանձնակատար Մոեդաշը նշեց. «Նորարարությունը կարևոր է մրցունակության և գլոբալ մարտահրավերներին՝ կլիմայի փոփոխությանը կամ կայուն զարգացմանն առնչվող հարցերին լուծում տալու համար: «ԵՄ-ն նորարարության համար» մեր նոր նախաձեռնությունը կհզորացնի Արևելյան գործընկերների նորարարական կարողությունները: Այն խթան կհանդիսանա նորարարական գաղափարների համար, կօժանդակի դեպի շուկա իրենց ճանապարհի ընթացքում՝ միևնույն ժամանակ մոտեցնելով ԵՄ-ում առկա գիտելիքին և կապերին:»

Հանձնակատար Հաանը նշեց, «Հետազոտությունների և նորարարության քաղաքականության մշակումն ու իրականացումը չափազանց կարևոր են մրցունակության բարելավման, տնտեսական աճի խթանման և աշխատատեղերի ստեղծման համար: Եվրամիությունը շարունակելու է օժանդակել Արևելյան գործընկերության երկրների ջանքերին՝ զարգացնելու իրենց գիտական և նորարարական ներուժը, ինչպես նաև հավասարվելու և ինտեգրվելու հետազոտական և նորարարական ընդհանուր առաջնահերթություններին համատեղ ծրագրերի միջոցով ինչպիսին է Հորիզոն 2020:»

«ԵՄ-ն նորարարության համար» նոր նախաձեռնության նպատակն է միավորել ԵՄ գործողությունները՝ աջակցելու ԱլԳ երկրների նորարարության կարողությունների զարգացման համար, մասնավորապես այն ձեռնարկների, որոնք ֆինանսավորվում են Հորիզոն 2020 կամ Եվրոպական հարևանության գործիքի միջոցով:

Հանձնակատարների և ԱլԳ վեց պետությունների հետազոտությունների և նորարարության հարցերով զբաղվող նախարարների միջև մանրամասն քննարկումներ եղան այդ ոլորտներում համագործակցության ընդհանուր մարտահրավերների և պատշաճ արձագանքման շուրջ: Նախարարները նաև անդրադարձան ԱլԳ և ԵՄ հետազոտությունների և նորարարության համակարգերի ավելի սերտ ինտեգրման հնարավորություններին և ԱլԳ պետությունների հետ և միմյանց միջև համագործակցության խթանմանը վերաբերող հարցերին: Այս ուղղությամբ առաջ շարժվելը ղեկավար մարմիններին, բիզնեսներին, մասնագետներին, ուսանողներին և հետազոտողներին կտրամադրի տեղաշարժի նոր հնարավորություններ և ի թիվս այլոց՝ կխթանի հետազոտող – արդյունաբերող գործընկերությունը:

ԱլԳ ոչ պաշտոնական երկխոսության ընթացքում մասնակիցները նաև հնարավորություն ունեցան անդրադառնալ անցյալ տարի Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ համաձայնեցված համագործակցության հիմնական ոլորտներում գրանցված առաջընթացին: Քննարկվեցին Եվրոպական հարևանության թարմացված քաղաքականության իրականացմանն առնչվող հարցեր. 2017թ. նոյեմբերին սպասվող ԱլԳ հաջորդ գագաթնաժողովին ընդառաջ՝ մասնակիցները նաև մտքեր փոխանակվեցին ԱլԳ արդյունավետության բարձրացման հնարավորությունների մասին: Նախարարները խոսեցին միջազգային և գլոբալ, մասնավորապես տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող անվտանգության հարցերի մասին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բագրատաշենի անցակետում դեկտեմբերի 1-ից վերականգնվել են ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը

Դեկտեմբերի 1-ից վերականգնվել է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման նպատակով։

04.12.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Նոյեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 79.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.5 մլն ԱՄՆ դոլար:

Տնտեսվարողների գործարքների փաստաթղթավորման մասին

Ընդհանրապես, 2020 թվականի նոյեմբեր ամսվա փաստաթղթավորման ցուցանիշները զիջում են միայն սեպտեմբեր ամսին` գերազանցելով մնացած բոլոր ամիսների ցուցանիշները: