Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵՄ ֆինանսավորմամբ ստեղծված խաղն օգնում է պայքարել կոռուպցիայի դեմ

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 11 Հունվար 2017

Դեկտեմբերի 9-ին` Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է «Հաջորդ սերնդի հակակոռուպցիոն խաղը»: Ներկայացվել է նաև խաղի մասին առաջին մանրապատումը:

ԵՄ ֆինանսավորմամբ Թումոյի ստեղծած խաղի թիրախը երիտասարդներն են: Նետո հորինված մոլորակում խաղն ունի մարտահրավերներով լի մակարդակներ, որոնք բարձրացնում են կոռուպցիայի ռիսկերի մասին իրազեկվածությունն ու պարգևատրում են խաղացողներին դրանք հաղթահարելու դեպքում: Խաղը ստեղծել են Թումոյի 16-ից 20 տարեկան ուսանողները: Խաղի մեկնարկը տրվել է «Կանգնեցնենք կոռուպցիան միասին» խորագրի ներքո: Խորագրի ընտրությամբ, ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը, կոռուպցիայի դեմ պայքարելու ջանքերում:

Դեսպան Սվիտալսկին բարձր է գնահատել Թումոյի ներգրավվածությունը խաղի ստեղծման մեջ. «Այս միջոցառումը կարևոր է Եվրոպական միության համար, քանի որ այն ցույց է տալիս կոռուպցիայի դեմ պայքարի նոր մոտեցումներ: Մարդիկ ցանկանում են խոսելուց անցնել ակտիվ կանխարգելման: Կանխարգելման լավագույն տարբերակը երեխաներից սկսելն է, քանի որ փոքրուց պետք է զարգացնել մշակույթը, որտեղ կոռուպցիան անընդունելի է: Հուսով ենք, որ երիտասարդ հայերը կհասկանան, որ կոռուպցիան շատ վնասաբեր է: Այս գործընթացում մենք շատ են գնահատում Թումոյի հետ համագործակցությունը: Ձեզանից շատերը կարող են հիշել, որ Արևելյան գործընկերության նախարարական երկխոսության ձևաչափով 8-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար մի քանի շաբաթ առաջ Երևանում էր ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կառլոս Մոեդասը: Նա այցելեց նաև Թումո և շատ տպավորված էր: Նա նույնիսկ ասաց, որ այն ինչ տեսել է այստեղ, ավելի լավն է, քան այն, ինչ տեսել է Սիլիկոնային հոտվում: Թումոն այժմ ունի դեսպան Եվրոպայում, իսկ Հայաստանը Արարատից և կոնյակից բացի ունի նոր խորհրդանիշ: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ հայերը շատ տաղանդավոր են»:

Թումոյի խորհրդի անդամ Բեկոր Փափազյանը գնահատել է ԵՄ-ի աջակցությունը. «Թումոյում մենք հետաքրքրված ենք երկարաժամկետ ձեռքբերումներով և շնորհակալ ենք Եվրոպական միությանը, որ մեզ տվել է հնարավորություն ստեղծելու այս խաղն ու տեղեկացնելու երիտասարդ սերնդին կոռուպցիայի ռիսկերի մասին»:
Խաղի մեկնարկից հետո միջոցառման հյուրերը հնարավորություն են ունեցել խաղալու դեմո տարբերակը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բնակվարձերը Հայաստանում նվազել են. պաշտոնական վիճակագրություն

Բնակարանի վարձակալման փաստացի ամսական վճարները 2017 թվականի նոյեմբերին՝ 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, նվազել են 0.3%-ով

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Դեկտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են

Ամանորին ընդառաջ դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող ոչ կանոնավոր չվերթները

Ստորև ներկայացված է ոչ կանոնավոր չվերթների երթուղիների, ավիաընկերությունների, թռիչքների իրականացման ժամկետների, չվերթների իրականացման օրերի և չվերթների պատվիրատուների մասին տեղեկատվությունը: