Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵՄ տրանշների շրջանակներում տրամադրվել է 8.04 մլն եվրո

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

17:25 , 03 Մայիս 2019

ԵՄ բյուջետային աջակցության երեք ֆինանսավորման համաձայնագրերի տրանշների շրջանակներում տրամադրվել է 8.04 մլն եվրո գումար («Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը», «Հայաստանում պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր» և «Աջակցություն ՀՀ կառավարությանը՝ ուղղված ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացմանը – փուլ II»): Այդ մասին հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Ստորագրվել է 31.250 մլն եվրո արժեքով «ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» ֆինանսավորման համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանի հյուսիսային մարզերում` Լոռիում, Շիրակում և Տավուշում խելացի և կայուն գյուղատնտեսության, նորարարական զբոսաշրջության և ստեղծագործական արդյունաբերության ուղղություններով աջակցել շուկայահեն վենչուրային ընկերություններին և փոքր ու միջին ձեռնարկություններին 2019թ. ԵՄ տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվել են 40 մլն եվրո արժեքով 3 նոր ֆինանսավորման համաձայնագրերի մշակման և ԵՄ կողմի հետ բանակցման աշխատանքները, որոնք գտնվում են ամփոփման փուլում: Համաձայնագրերով նախատեսվում են ծրագրեր համաչափ և ներառական տնտեսական աճի խթանման, հանրային շենքերում էներգախնայողության բարձրացման և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման նպատակով տեխնիկական աջակցության տրամադրման ուղղություներով:

Մեկնարկել են ԵՄ 2017թ. և 2018թ. տարեկան գործողությունների ծրագրերի շրջանակներում ստորագրված մոտ 77 մլն եվրո արժեքով 5 ֆինանսավորման համաձայնագրերի ներքո իրականացվող ծրագրերի ձևավորման աշխատանքները:

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:

15.01.2021: Շաբաթական ամփոփ տվյալներ

2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:

«ՄՈԳՈ»-ից վերադարձման ենթակա գումարների մասին

Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։