Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵՄ պաշտոնյան ներկայացրեց Հայաստանում ներդրումներ անելու երեք պատճառ

Վերադարձ լուրերի բաժին

21:56 , 26 Նոյեմբեր 2019

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը Հայաստանում ներդրումներ անելու երեք պատճառ ներկայացրեց:

Այդ հարցին Մերեդիթն անդրադարձավ նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-րդ տարեդարձի կապակցությամբ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Առաջինը՝ մենք բավական հավակնոտ տեսլական ենք տեսնում ՀՀ վարչապետի և կառավարության կողմից բարեփոխումների առումով, որոնք ներառում են արդարադատության բարեփոխումները, կոռուպցիայի հաղթահարման և պետական կառավարման բարեփոխումները: Երկրորդը՝ Հայաստանը մի երկիր է, որը հայտնի է իր նորարարություններով: Նորարարությունները հենց հայերի սրտում են: Եվ երրորդ պատճառը՝ մենք պետք է ներդրում կատարենք երիտասարդների մեջ, որովհետև Հայաստանի ապագան մարդիկ են, դրանք խելացի և պայծառ երիտասարդներն են»,- ասաց Մերեդիթը:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բագրատաշենի անցակետում դեկտեմբերի 1-ից վերականգնվել են ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը

Դեկտեմբերի 1-ից վերականգնվել է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման նպատակով։

04.12.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Նոյեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 79.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.5 մլն ԱՄՆ դոլար:

Տնտեսվարողների գործարքների փաստաթղթավորման մասին

Ընդհանրապես, 2020 թվականի նոյեմբեր ամսվա փաստաթղթավորման ցուցանիշները զիջում են միայն սեպտեմբեր ամսին` գերազանցելով մնացած բոլոր ամիսների ցուցանիշները: