Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵՄ-ում կոչ են արել համաձայնեցնել «Հյուսիսային հոսք-2» գազատարը. ԶԼՄ-ներ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

16:22 , 30 Մարտ 2017

Եվրամիությունը առաջարկել է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ անդամ երկրների անունից «Հյուսիսային հոսք-2» գազատարի վերաբերյալ, որը ենթադրում է Ռուսաստանի ափերից, Բալթիկ ծովով մինչև Գերմանիա գազատարի շինարարություն, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դանիական Politiken թերթին:

Politiken-ի տրամադրության տակ է հայտնվել փաստաթուղթ, որում Եվրահանձնաժողովն առաջարկում է ԵՄ անդամ երկրներին հայտնել իրենց տեսակետը գազատարի շինարարության վերաբերյալ և հայտարարում, որ նախագիծը կարող է գործարկվել «իրավական վակուումի» պայմաններում:

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Աննա-Կայսա Իտկոնենը պարբերականին հայտնել է, որ Եվրահանձնաժողովը դիմել է ԵՄ երկրներին՝ Ռուսաստանի հետ բանակցությունները գործարկելու թույլտվության որոշմամբ՝ համաձայնեցնելու գազատարի շինարարության անցկացումը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունգարիան, Լատվիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Չեխիան, Էստոնիան և Լիտվան դեմ են «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությանը՝ իրենց դիրքորոշումը բացատրելով աշխարհաքաղաքական սպառնալիքով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Եվրասիական զարգացման բանկը այս տարի Հայաստանում կանխատեսում է 3 տոկոս տնտեսական աճ

Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կանխատեսումներով՝ 2018 թվականին մասնակից-պետություններում սպասվում են տնտեսական աճի դրական տեմպեր

Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը

ՌԴ Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Փաստաթուղթը ԵԱՏՄ-ի անդամ հինգ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարների կողմից ստորագրվել է 2017 թվականի ապրիլի 11-ին: Ենթադրվում է, որ օրենսգիրքն ուժի մեջ կմտնի մասնակից բոլոր հինգ երկրներից պայմանագրի վավերացման վերաբերյալ ծանուցումներ ստանալուց հետո: Պլանավորվում է, որ դա տեղի […]

ԵԱՏՄ տարածքում կստեղծվի փորձագիտական գրասենյակ՝ ԵԱՏՀ կոլեգիայի ղեկավարությամբ

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին տեղեկացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: