Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵՄ-ն Facebook-ին, Google-ին և Twitter-ին մեղադրել է սպառողների իրավունքների ոտնահարման մեջ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

16:00 , 20 Մարտ 2017

Եվրամիության իշխանությունները դիմել են Facebook, Google և Twitter ընկերություններին՝ խնդրելով մեկ ամսվա ընթացքում փոխել սոցցանցերից օգտվելու պայմանները, որոնք խախտում են սպառողների իրավունքները: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրներին:

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ վերոնշյալ ընկերություններին տուգանք է սպառնում հրամանին չենթարկվելու դեպքում:

Իշխանությունները նամակ էին ուղարկել ընկերություններին դեռևս դեկտեմբերին՝ հայտարարելով, թե սոցցանցերի սպասարկման մասին որոշ պայմաններ խախտել են Եվրամիության սպառողների պաշտպանության մասին օրենքը:

Նամակում նաև նշված է, որ ընկերություններին անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել իրենց կայքերում խարդախությունների դեմ պայքարի համար:

Ընկերություններն արդեն խնդրի լուծման մի քանի եղանակ են առաջարկել ու դրանք քննարկել ԵՄ իշխանությունների հետ: Գործակալության տվյալով՝ հանդիպումը եղել է կառուցողական:

Բանակցությունների արդյունքում որոշվել է, որ ընկերությունները պետք է վերջնականապես ձևավորեն սոցցանցերից օգտվելու պայմանները 1 ամսվա ընթացքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը վերահաստատել է Հայաստանի ակտիվ համագործակցության պատրաստակամությունը՝ ի նպաստ ԵԱՏՄ հետագա զարգացման

Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: