Invalid username or password
Եվրախորհրդարանը վետո կդնի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագրի վրա, եթե չպահպանի եվրոպացիների կյանքի և այդ երկիր ուղևորությունների իրավունքը, որը նրանք ունեին մինչ Brexit-ի գործարկումը, հայտնում է The Guardian-ը:
«Եվրամիության՝ Brexit-ի հարցով բանակցային խմբի ղեկավար Միշել Բարնիեն և խորհրդարանի անդամները, ինչպես հասկացվում է, անհանգստացած են այն տեղեկատվությամբ, որ բրիտանական կառավարությունը ցանկանում է, որ մարտի 29-ին, երբ պաշտոնապես տեղեկացնի ԵՄ-ին միությունը լքելու մտադրության մասին, դառնա մարդկանց ազատ տեղաշարժի դադարեցման օր»,- գրում է պարբերականը:
Այդ հարցը Բարնիեն և եվրոպացի խորհրդարանականները քննարկել են երեքշաբթի գիշեր:
Թերթի տեղեկություններով՝ 5-էջանոց բանաձևը, որը բացատրում է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը, որը կդրվի քվեարկության ապրիլի 5-ին, կազմվել է եվրոպացիների իրավունքի սահմանափակումը բացառելու նպատակով, որոնք պատրաստվում են այցելել Մեծ Բրիտանիա:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նամակ է գրել ԵՄ-ին Brexit-ի գործարկումն սկսելու համար: Այդ փաստաթուղթը կփոխանցվի Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին Մեծ Բրիտանիայի անձնական ներկայացուցիչ Թիմ Բարրոուի միջոցով մարտի 29-ին:
Դիտումներ 1462
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: