Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵՄ-ն կմշակի սննդամթերքի որակի միասնական չափորոշիչներ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

14:01 , 28 Հուլիս 2017

Եվրոպական հանձնաժողովը կանգնել է արևելաեվրոպական պետությունների կողմը սննդամթերքի որակի չափորոշիչների մասին վեճում:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հուլիսի 27-ին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է այն մասին, որ անընդունելի է տարբեր պետությունների համար տարատեսակ չափորոշիչների առկայությունը:

«Սլովակիայի քաղաքացիները իրավունք ունեն ստանալ մթերք, որը համապատասխանում է որակի միասնական չափորոշիչներին»,- մեկնաբանել է նա:

Ավելի վաղ Արևելյան Եվրոպայի բազմաթիվ այլ երկրներ, մասնավորապես Հունգարիան, Չեխիան և Լեհաստանը, նույնպես հանդես էին եկել «սննդամթերքի ապարտեիդի» դեմ՝ հրաժարվելով «աղբարկղ» լինել Արևմտյան Եվրոպայի համար:

Հունգարիան և Սլովակիան տարեսկզբին ներկայացրել էին փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն, այդ երկրներում վաճառվող մթերքի որակը զգալի տարբերվում է արևմտաեվրոպական պետությունների վաճառասեղաններում վաճառվողներից:

Սննդամթերք արտադրողները հերքել էին մեղադրանքները ու առկա տարբերությունները բացատրել տարբեր ազգային խոհանոցների համային նախասիրություններով:

Յունկերը հայտարարել է, որ չի ընդունում նման բացատրությունները ու հայտարարել է Եվրահանձնաժողովի մտադրության մասին՝ «վերջ դնել խտրականությանը սննդային ոլորտում:»

Ներկայիս կանոնների համաձայն՝ սննդամթերք արտադրող ընկերությունները իրավունք ունեն փոխարինել բաղադրիչները՝ անկախ վաճառքի վայրից՝ պայմանով, որ փաթեթավորման վրա նշվի փոփոխված կազմը:
Յունկերը խոստացել է մշակել նոր կանոններ արդեն այս տարվա սեպտեմբերին: Ներկայումս Եվրահանձնաժողովը զբաղվում է ԵՄ 21 պետությունից ստացված բողոքների քննությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: