Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵՄ կողմից ֆինանսավորվող EU4Digital նախաձեռնությունը կաջակցի Հայաստանի տնտեսության և կառավարման համակարգի թվայնացմանը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

01:46 , 16 Մայիս 2019

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մայիսի 15-ին Երևանում ներկայացրել են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Digital նոր նախաձեռնությունը, որի նպատակն է աջակցել թվային տնտեսությանն ու հասարակությանը: Այս մասին b4b.am-ին տեղեկացրին EU4Digital նախաձեռնության գրասենյակից:

«Այս միջոցառման նպատակն էր ներկայացնել EU4Digital ծրագիրը որպես առաջատար նախաձեռնություն, որն ուղղված է թվային տիրույթում ԵՄ քաղաքականության նպատակների աջակցությանը՝ գործողությունների լայն շրջանակի կիրառմամբ: Միջոցառման ընթացքում ամփոփվեցին նաև Հայաստանում թվային թեմաների համատեքստում հաջողություններն ու ընդհանուր իրավիճակը, քննարկվեցին առաջիկա անելիքները։

Հանդիպմանը ելույթ ունեցան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցւթյան բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական Գայանե Սերոբյանը:

«ԵՄ-ն Հայաստանի հետ համագործակցության երկար պատմություն ունի էլեկտրոնային կառավարման/թվայնացման ոլորտում («Mulberry» անթուղթ նախարարություն, e-քաղաքացիական կացության ակտերի գրանցում, բիզնեսի առցանց գրանցում և այլն): Մենք նաև իրականացնում ենք նոր, հավակնոտ մի ծրագիր, որի նպատակն է հիմնել կառավարական փոխգործակցային հարթակ՝ հնարավոր դարձնելով պարզեցված և ստանդարտացված պահով կապ Հայաստանի հանրային կառավարման բոլոր կառույցների միջև, ներկայացնելով նաև Մեկ պատուհանի սկզբունքը սահմանային անցակետերի համար: Վերջերս շնորհանդեսով ԵՄ հանձնակատար Ա.Անսիպի Հայաստան այցելության ընթացքում ներկայացված EU4Digital տարածաշրջանային նոր ծրագրի նպատակն է հզորացնել ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությունը, կառուցել նախկին արդյունքների վրա ու կենտրոնանալ հեռահաղորդակցության կանոնների, վստահության և անվտանգության, e-առևտրի, ՏՀՏ նորարարության, e-առողջության և e-հմտությունների վրա: Մենք վստահ ենք, որ այս ծրագրի արդյունքները կբերեն առցանց ծառայությունների կատարելագործում ավելի լավ սակագներով և ավելի մեծ ընտրությամբ, գրավելով ներդրումներ, խթանելով առևտուրն ու զբաղվածությունը, ինչպես նաև հզորացնելով համագործակցությունը ԵՄ անդամ երկրների հետ և Արևելյան գործընկերության ներսում»,- բացման իր խոսքում նշեց Գրեգորի Ցուրիսը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական Գայանե Սերոբյանը։

Նա ներկայացրեց առաջիկայում ակնկալվող կառավարության կառուցվածքային փոփոխության արդյունքում ստեղծվելիք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջնահերթությունները, հատկապես թվայնացման տիրույթում իրականացված, իրականացվող և իրականացվելիք նախաձեռնությունների համակարգման և դրանց արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

Նախարարի խորհրդականն ընդգծեց, որ նախարարության թիրախային խնդիրների շարքում է լինելու երկրի թվային փոխարկման օրակարգի մշակումը, իրագործումը և արդյունքների մոնիտորինգը հետևյալ ուղղություններով՝

Է-կառավարման զարգացում
Թվային հասարակության զարգացում
Թվային տնտեսության զարգացում
Արագ լայնաշերտ կապի և տվյալների պահման ենթակառուցվածքների զարգացում
Գայանե Սերոբյանը նշել է, որ այս բոլոր ենթաուղղություններում կիբերանվտանգության հարցերը անցնում են կարմիր թելով:

Տարածաշրջանային «EU4Digital. աջակցելով թվային տնտեսությանն ու հասարակությանը Արևելյան գործընկերությունում» ծրագիրն ընդգրկում է Արևելյան գործընկերության տարածաշրջանը: Այն սկսվել է 2019 թ. հունվարին և կտևի մինչև 2021 թ. դեկտեմբեր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արգելք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը:

2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ

2020 թվականի սեպտեմբերի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 632 հազար, որը 2020 թվականի օգոստոսի համեմատ՝ ավելի է շուրջ 14 հազարով:

UCOM-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն Արցախից և դեպի Արցախ զանգելու համար

Հիշեցնենք, որ Արցախում ինտերնետից օգտվելու ժամանակ Ucom-ի բաժանորդները յուրաքանչյուր ՄԲ համար վճարում են 17 դրամ։