Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ

Վերադարձ լուրերի բաժին

02:44 , 21 Սեպտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Հայաստանում մեկնարկվող մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի բացման արարողությանը: Այդ մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը: ԵՄ-ն և ՎԶԵԲ-ը տրամադրում են 16 միլիոն եվրո՝ աջակցելու «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի» մեկնարկին: Ֆոնդը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններում ներդրումներ կատարելու համար:

_TM_9279

Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի հետ: Քննարկվել են ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ-ի կողմից մեր երկրին ցուցաբերվող տեխնիկական և ֆինանսական օժանդակությունը դատաիրավական համակարգում, կրթության, խոսքի ազատության ապահովման և ընդհանրապես, ժողովրդավարական ինստիտուների զարգացման ուղղություններով բարեփոխումների իրականացման համար: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ունի ռազմավարական նշանակություն և ՀՀ իշխանությունների նպատակն է դրանք համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների սկսումը և վստահություն հայտնել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը կշարունակի արդյունավետ զարգանալ ու ամրապնդվել:

_47I2733

Կատարինա Մատերնովան ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ գործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ վերջինիս առաջնահերթությունները հաջողությամբ կյանքի կոչելու նպատակով: Տիկին Մատերնովան կարևորել է Հայաստանում իրական փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերն ու փոխանցել Եվրոպական հանձնաժողովի ղեկավարության աջակցությունը:

Ֆոնդը կառավարելու է «Ամբեր կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը, որը Հայաստանում ունի ներկայացուցչական գրասենյակ ու մասնագետների թիմ՝ դիվերսիֆիկացված ներդրումային պորտֆել ստեղծելու նկատակով՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և լոգիստիկայի ոլորտներում:

_TM_9262

Ֆոնդի նպատակն է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումների միջոցով բարելավել շահառու ՓՄՁ-ների մրցունակությունը՝ ներառյալ նաև կորպորատիվ կառավարման և թափանցիկության կատարելագործման միջոցով, այդպիսով խթանելով ՓՄՁ-ների միջազգայնացումը:

Նախաձեռնությունը նաև ներառելու է ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրի շրջանակներում տեղական ձեռնարկություններին կարողությունների զարգացման խորհրդատվության տրամադրում՝ զարգացնելու ներդրումներ կատարելու պատրաստակամությունը և խթանելու ՓՄՁ մրցունակությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

06.12.2019: ԿԲ նախագահի այցը Վիենա

Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: