Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵՄ-ի ու IDeA հիմնադրամի ծրագիրը տվել է Տավուշում 31 կայուն աշխատատեղ ստեղծելու հնարավորություն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

13:21 , 25 Փետրվար 2019

Եվրոպական միության և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համատեղ ջանքերով Տավուշի մարզի բնակիչների համար ստեղծվել է 31 կայուն աշխատատեղ։

IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինը b4b.am-ին հայտնեց, որ Եվրամիության ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում IDeA հիմնադրամը 2018 թ․ հուլիսին հայտարարել էր փոքր դրամաշնորհների մրցույթ՝ զբոսաշրջության, հյուրընկալության, արվեստի ու արհեստի ոլորտներում աշխատող անհատների ու ձեռնարկությունների համար:

«Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի ղեկավար Տաթևիկ Սարգսյանի փոխանցմամբ, դրամաշնորհ է տրամադրվել Դիլիջան, Հովք, Աղավնավանք, Խաչարձան, Գոշ, Հաղարծին, Թեղուտ համայնքների 8 փոքր և միջին ձեռնարկությունների, որոնք հանձնառություն են ստանձնել այս համայնքների բնակիչների համար աշխատատեղեր ստեղծել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։