Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացել է 25 մլն եվրոյով

Վերադարձ լուրերի բաժին

18:56 , 22 Մայիս 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ Գրիգորյանի գրասենյակից: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Փոխվարչապետը ներկայացրել է հյուրերին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի մշակման ամփոփման ընթացքը և անդրադարձել է իր գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին:

Վասիլիս Մարագոսը ներկայացրել է այցի ընդլայնված օրակարգը և նպատակը, ինչպես նաև տեղեկացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որ Եվրոպական միությունը 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացրել է 25 մլն եվրոյով, ընդհանուր առմամբ՝ կազմելով 65 մլն եվրո, ինչը գերազանցում է 2018 թ. տարեկան գործողությունների ծրագրով նախատեսված գումարը 29 մլն եվրոյի չափով: Ավելացված ռեսուրսներն աջակցելու են Հայաստանին առանցքային ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում, այդ թվում՝ ՀԸԳՀ իրավական մոտարկման շրջանակներում: 2019 թվականի համար նախատեսված ծրագրերը իրականացվելու են էներգաարդյունավետության, բնապահպանության ոլորտներում, աջակցելու են համայնքային զարգացմանը և քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ենթակառացվածքային ներդրումային ծրագրերին:

Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել հյուրերին Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին աջակցելու և դրան մասնակից լինելու համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային երեք մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Այս պահին Եվրամիությունը ՀՀ կառավարության հետ քննարկում է նաև համայնքների աջակցության ծրագիր:

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 86.5 մլն ԱՄՆ դոլար:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում

ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն առցանց տեղեկատվական ռեսուրս» անվանակարգում՝ Ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործիքակազմի համար: