Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵՄ-ի աջակցությամբ ՀՀ-ում միջին մասնագիտական 8 հաբ կկառուցվի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

18:02 , 05 Նոյեմբեր 2018

2019 թ. Եվրոպական միության աջակցությամբ Ստեփանավանում և Վանաձորում միջին մասնագիտական հաստատությունների 8 հաբ կկառուցվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

«Միջին մասնագիտական ոլորտին նույնպես մեծ է եղել ուշադրությունն այս ընթացքում, որովհետև մենք հասկացել ենք, որ իրականում աշխատաշուկայում ունենք միջին մասնագիտական ոլորտում տրվող որակավորումների պահանջարկ, բայց չենք կարողանում ապահովել բավարար որակ: Հաջորդ տարի ԵՄ-ի հետ կսկսվի մի ծրագրի իրագործում, որի արդյունքում կստեղծվեն միջին մասնագիտական հաստատությունների հաբեր: Նման 8 հաստատություն է կառուցվելու: Այս ուղղությամբ, կարծում եմ, 4-5 տարի հետո կունենանք արդեն ռեալ արդյունքներ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Արայիկ Հարությունյանը նաև նշեց, թե իրենք արձանագրում են, որ միջին մասնագիտական ոլորտում կա ծախսերի անարդյունավետություն և օպտիմալացման անհրաժեշտություն: Այդ ուղղությամբ ևս նախարարությունն աշխատանքներ է տանում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննարկվում է ՓՄՁ ոլորտի աջակցությանն ուղղված՝ ԵՄ-ից նոր վարկային միջոցների ներգրավման հարցը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե Հայաստանի քաղաքացին ինչպես կարող է մասնակցել տնտեսական հեղափոխությանը և այդ մասնակցությունն ապահովելու համար կառավարության կողմից իրականացվող քայլերը: b4b.am-ը տեղեկացնում է, որ մարտի 19-ին մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետը, պատասխանելով հարցին, թե ՀՀ քաղաքացին ինչպե՞ս է մասնակցելու տնտեսական հեղափոխությանը՝ բացի ՀԴՄ կտրոն պահանջելուց, նշեց, որ ՀՀ քաղաքացին դա պետք […]

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը-ՈՒՂԻՂ

Մատենադարանի նոր մասնաշենքում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը:

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման ժամանակագրությունը Կենտրոնական բանկից

ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է միջազգային փաստաթղթերը, որոնք նախատեսում են առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վերաբերյալ դրույթներ: Կենտրոնական դրամատան հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև: • «Կոռուպցիայի դեմ պայքարի» ՄԱԿ-ի 2004թ. Կոնվենցիա Հոդված 54, մաս 1, կետ (c) ՀՀ կողմից վավերացվել 08.03.2007թ.առանց վերապահումների, Հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.unodc.org/unodc/en/treaties/CAC/ • «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու […]