Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵՄ-ը մտադիր է ֆինանսական այլընտրանք ստեղծել Լոնդոնին. Independent

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

16:41 , 19 Մայիս 2017

Եվրամիությունում դիտարկում են նոր ֆինանսական կենտրոնի ստեղծման ու զարգացման հնարավորությունը այն բանից հետո, երբ դաշինքից դուրս կգա Մեծ Բրիտանիան,գրում է Independent պարբերականը:

Նշվում է որ ներկայում Լոնդոնը ԵՄ-ի առաջատար ֆինանսական կենտրոնն է, սակայն մինչև 2019 թվականը՝ Brexit-ից հետո ԵՄ-ի մոտ կծագի անհրաժեշտություն՝ ստեղծել նոր ֆինանսական մայրաքաղաք:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ավելի վաղ հայտնել էր, որ ցանկանում է ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր կնքել Եվրամիության հետ, որը կներառի ֆինանսական ծառայություններ:

Սակայն փաստաթուղթը ենթադրում է, որ ԵՄ-ն դրա փոխարեն մտադիր է կրկնել Լոնդոնի ֆինանսական ինդուստրիան:

Փաստաթղթի նախագծում, որը պետք է քննարկվի գործադիր հանձնաժողովի կողմից հունիսի 7-ին, նշվում է, որ Brexit-ի պատճառով ԵՄ իշխանությունները պետք է համոզվեն, որ դաշինքում մնացած ընկերությունները մատչում կունենան կապիտալի ուժեղ շուկաներին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որ երկրները առավել մեծ դրական ազդեցություն ունեն աշխարհի վրա

Այս հարցի պատասխանը ստանալու համար Ipsos MORI-ն 25 երկրներում 18 հազար հոգու շրջանում հարցում է անցկացրել

Որոնք կլինեն աշխարհի 32 խոշորագույն տնտեսությունները՝ 2050 թվականին. PwC

PwC-ն 2050 թվականի վարկանիշը կազմել է՝ համեմատելով երկրների կանխատեսվող ՀՆԱ-ները ըստ գնողունակության պարիտետի

Թուրքիան 2 միլիարդ դոլար Է կորցրել Ռուսաստանին լոլիկի մատակարարումների արգելքից

Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին օգոստոսի 9-ին հայտարարել Է, որ Անկարան հարկադրված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել