Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Եկամտային հարկ. Ինչ կար, ինչ կա և ինչ է առաջարկվում այժմ (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

09:10 , 02 Հոկտեմբեր 2018

Երևանի ընտրություններն ու մեծն հայի մահը ստվերեցին եկամտային հարկի առաջարկվող փոփոխության շուրջ վարչապետի առաջարկած քննարկումները։ Որոշեցի երկու խոսք գրել դրանց մասին։ Սկսեմ նրանից, որ փոփոխությունը գնահատելու համար պետք է հասկանալ տոկոսներ։ Իսկ դա, անկեղծ ասեմ, քչերն են կարողանում անել, թեպետ թվում է, թե պարզ բան է։ Փողը սիրում ենք հաշվել դրամով, հաշվում ենք փաստացի եկամտահարկի գումարը ու բողոքում, թե բարձր է։ Սակայն դրա բարձրն ու ցածրը որոշելու համար այն պետք է վերածել տոկոսի, այսինքն պարզել, թե մեր եկամտի քանի տոկոսն ենք վճարում հարկ։ Սկսենք :

Եկամտային հարկն արդեն մեկ անգամ փոխվել է։ Սա նախկին եկամտային հարկն է։ Կապույտով մարգինալ տոկոսն է, այսինքն այն, ինչ լսում եք լուրերով՝ մինչև 150000 դրամն այսքան տոկոս, դրանից մինչև 2 միլիոն դրամն այսքան տոկոս և այլն։ Սակայն փաստացի կամ արդյունավետ դրույքաչափը (effective rate) այլ է, քանի որ մենք վճարում են այդ տոկոսը՝ կախված մեր գործող եկամտից։ Իսկ մեր աշխատավարձը նշված մարգինալ տոկոսների միջակայքում է, ու, ինչպես երևում է գրաֆիկից, միջակայքից մինչև հաջորդ մարգինալ աճ անցումը շատ սահուն է տեղի ունենում։ Այսինքն պրոգրեսիան անմիջապես չէ, այլ սահուն աճողական։ Որպեսզի հասկանանք թե ինչքան փաստացի հարկ ենք վճարում, նայում ենք այս գրաֆիկին՝ մի կողմ դնում մարգինալ հարկային դրույքը։

CH1

Ստորև բերված գծապատկերն արդեն նախկին՝ անցած տարվա, և այսօրվա գործող հարկային փաստացի դրույքաչափն է։ Կապույտով նշված է գործող հարկային դրույքը, իսկ նարնջագույնով՝ անցյալ տարվանը։ Տեսնում ենք, որ մինչև 279 հազար դրամ եկամուտ ստացողների դրույքաչափը ցածր դրույքաչափով է հարկվում, իսկ հետո բարձր։ Միակ եկամուտը, որին այս փոփոխությունը չի դիպչել, 280 հազար դրամ աշխատավարձ ունեցողինն է։ Այս գրաֆիկն օգնում է արդեն իրականում համեմատել երկու տարբեր դրույքաչափերի սանդղակները։

CH2

Սակայն փոփոխությունը հասկանալու համար պետք է նայենք նախորդ գրաֆիկում արտահայտված դրույքաչափերի տարբերությունը։ Ու ահա այստեղ երևում է, որ մինչև 279 հազար դրամ ստացողի համար դրույքաչափը իջել է, իսկ մյուսների համար՝ բարձրացել։ Բայց նաև երևում է, որ նրանց համար, ում համար դրույքաչափն իջել է, այն համաչափ չի իջել. ոմանց համար նույնն է մնացել, ոմանց համար ավելին է իջել։

CH3

Սրա պատճառը սանդղակի փոփոխությունն է՝ 120 հազարից 150 հազարի։ Տեսեք, որ աճն էլ համաչափ չէ՝ մինչև երկու միլիոն դրամ ստացողների համար աճն ավելին է, քան 2 միլիոն դրամից ավելի ստացողների համար։ Ճիշտ է, երկուսի համար էլ բեռն աճել է, բայց ոչ այդքան համամասնորեն։

Սա փորձագետները հիմնավորում էին, նրանով, որ նախկին սանդղակը արդար չէր և շատ գործատուներ իրենց բարձր աշխատավարձը մասնատում էին /այսինքն բարեկամին կամ եսիմում ֆիկտիվ աշխատանքի են վերցնում՝ կիսելով աշխատավարձը/։ Ու ահա, այս սխեմայով փորձ էր արվում ներազդել գործատուների վարքագծի վրա։ Սա հատուկ մանրամասնում եմ, որ հասկանանք, թե որտեղից է գալիս հերթական եկամտահարկի առաջարկության արմատները։ Բարձր աշխատավարձ ձևակերպելը նախկին դրույքաչափով ձեռնտու չէ, փոխենք ու դարձնենք գրավիչ։ Սա հակասում է պրոգրեսիվ հարկի տրամաբանությանն ու փիլիսոփայությանը, բայց մեր մշակույթի պայմաններում համարվեց ստիպողական քայլ։ Այսպիսով, նորմատիվ լեզվով՝ շահագրգռեցինք 2 միլիոնից բարձր աշխատավարձ ստացողներին /ոչ թե քիչ հարկեցինք, այլ պակասեցրեցինք շատ հարկելու փոփոխությունը/։

4-րդ գծապատկերն արդեն առաջարկվող փաստացի դրույքաչափերն են։ Ինչպես տեսնում ենք և՛ առաջարկ 1-ը (նարնջագույն) և՛ առաջարկ 2-ը (մոխրագույն) ավելի ցածր են, քան գործողը։ Այսինքն առաջարկվում է իրական եկամտահարակի դրույքաչափի իջեցում։ Առաջարկ 1-ը պահպանում է պրոգրեսիվ բնույթը՝ թեպետ արդեն երկսանդղակ, իսկ միադրույքանին ասում է՝ որ եկամտի չափը չի ազդում վճարած հարկի բեռիդ վրա։ Դասական մոդելում սա համարվում է անարդար, թեպետ հեշտ։

CH4

Իսկ վերջինը  արդեն փոփոխությունը հասկանալու գրաֆիկն է։ Սկսենք միադրույքանի` 23 %-ոց առաջարկվող փոփոխությունից, որը մեզ մոտ կապույտ գիծն է։ Ինչպես տեսնում եք, մինչև 150 հազար դրամ ստացողը ոչ մի փոփոխություն չի զգա։ Իսկ հետո սկսվում է կտրուկ նվազումը մինչև 2 միլիոն դրամ ստացողը, իսկ ապա՝ ավելի կտրուկ նվազում է զգում։ Կիրառված է նույն արգումենտը։ Այս անգամ այն հնչում է այսպես, կարիք չկա տարատեսակ աշխատավարձներ ձևակերպելով կամ շահութահարկի մանիպուլյացիաներ անելով շրջանցել պրոգրեսիվ դրույքաչափը։ Այն բոլոր դեպքերում 23 տոկոս է։

CH5

Դեղինով մեզ մոտ առաջարկվող երկսանդղակ համակարգն է, որը, քանի որ պահպանել է որոշակի պրոգրեսիվություն, մինչև 2 միլիոն դրամ եկամտի դեպքում ավելի արդար է իջեցնում հարկը՝ համարյա համամասնորեն՝ այն էլ շատից դեպի քիչ։ Ի դեպ, ամենակտրուկ դրույքաչափի անկումը զգալու են 150 հազարից մինչև 250 հազար դրամ ստացողները։ Իսկ ահա, օրինակ 3 միլիոն դրամ եկամուտ ստացողներն այդ անկումն ավելի շատ են զգալու։ Այսինքն, սկսած 2 միլիոն դրամ եկամուտ ստացողներից, մենք անկումը ավելի նշանակալից ենք դարձնում, ինչպես և նախորդ դեպքերում՝ սակայն ավելի ենք հարկում, քան միադրույք 23 տոկոսանոցի դեպքում։ Դեղին և կապույտ գրաֆիկների հատման կետը՝ 620 հազար դրամը, ցույց է տալիս արդարության մեր ընկալումը։ Միադրույք համակարգով մենք «լավություն ենք» անում 620 հազար դրամից ավելի ստացողներին ավելի շատ, քան դրանից ցածր ստացողներինը։ Իսկ երկդրույք համակարգը՝ հակառակը, «լավություն է անում» մինչև 620 հազար դրամ ստացողներին ավելին, քան միադրույքը։

Այստեղ կա քողարկված ևս մի ուղերձ։ Ինչպես հիշում եք, կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ դուրս եկան հենց համեմատաբար բարձր աշխատավարձ ստացողները։ Ես հումորով սկսել եմ նրանց կոչել «ազնիվ փոքրիկ կապիտալիստներ»։ Ահա այս փոփոխությունը հենց նրանց է սկսում լավություն անել։ Եթե ստվերում գործողներին կոչ է անում ստվերից դուրս գալ, ապա ազնիվ աշխատավարձ ստացողներին ցույց է տալիս, որ նրանց համեմատաբար բարձր աշխատավարձը այսուհետ ավելի շատ կբարձրացնի՝ համեմատաբար ավելի քիչ հարկելով, քան ցածր աշխատավարձ ստացողներին։ Այս առաջարկը մասնակի «շողուլի է բերում այդ անարդարությունը»։

Իսկ ո՞րը ես կնախընտրեմ։ Եթե նայեմ գրպանիս ու աշխատավարձիս չափին, ապա միադրույք համակարգը։ Բայց, նայելով խղճիս ու արդարության զգացումիս՝ ընտրում եմ երկդրույքանի համակարգը։ Ես չեմ կարող թույլատրել, որ ընդհանրապես հրաժարվենք դրույքաչափի պրոգրեսիվությունից։ Ես ընդհանրապես այլ համակարգ կուզեի, բայց եթե սեղանին դրված է միայն այս երկուսի ընտրությունը, ապա ընտրում եմ երկդրույքանին։

Հ.Գ. – Այստեղ չեմ քննարկել կուտակային կենսաթոշակային համակարգի հնարավոր փոփոխությունը, ինչպես նաև դրա նախկին ազդեցությունը մարդկանց տնօրինվող եկամտի վրա։ Դա ավելի երկար պատմություն է …

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նախատեսում ենք այնպես անել, որ միկրոբիզնեսն ազատվի հարկերից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատարն այցելել է սիրիահայերի բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

Ուշացած աղմուկը՝ կարմիր գծերի ու տրանսպորտի սակագնի շուրջ

Վերջին 2 օրերին սոցցանցերում քննարկման թոփ թեման Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էր

«Այսօր կարևոր օր է». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր մի պատմական շրջափուլ…