Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Եկամտահարկի նոր ռեժիմը

Վերադարձ լուրերի բաժին

14:33 , 27 Դեկտեմբեր 2019

«Օրբելի» կենտրոնը ներկայացրել է 2020 թ. հունվարի 1-ից գործող եկատմահարկի գանձման նոր մեխանիզմը: Այն ձեր ուշադրությանն ենք ներկայացնում՝ որոշ խմբագրմամբ:

Նախքան ՀՕ փոփոխությունները՝ սահմանված էր եկամտի եռաստիճան պրոգրեսիվ հարկում՝ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարում էին 23% եկամտային հարկ, 150 հազարից 2 մլն դրամ ստացողները՝ 28%, իսկ 2 միլիոնից ավելի ստացողները՝ 36%: ՀՕ փոփոխությունների արդյունքում եկամտային հարկը համահարթեցվելու է՝ 2020թ.-ի հունվարի 1-ից դառնալով 23%, իսկ մինչև 2023թ.-ը ամեն տարի հունվարին 1-ին նվազելու է 1 տոկոսային կետով՝ 2023թ.-ին դառնալով 20%:

Ըստ ֆինանսների նախարարության՝ Հայաստանում վարձու աշխատողների 65%-ը ստանում է մինչև 150 հազար դրամ, 34.7%-ը՝ մինչև 2 մլն, իսկ 0.3% -ը՝ 2 մլն դրամից ավելի:

Harker

2018թ.-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելով՝ կառավարությունը մինչև Հարկային օրենսգրքով եկամտային հարկի փոփոխություններ կատարելը պարտադիր կուտակայինի մասնակցի վճարը 5%-ից դարձրեց 2.5%: Պետության վճարը 5%-ից դարձավ 7.5%: 2020 թ.-ին ևս պետությունը կշարունակի վճարել պարտադիր կուտակայինի մասնակցի վճարի 7.5%-ը, սակայն 2021թ.-ին կվճարի 6.5%-ը, 2022 թ.-ին՝ 5.5%-ը, իսկ 2023 թ.-ին՝ արդեն 5%-ը: Այսինքն՝ 2020թ-ի հունվարի 1-ից անհատն իր աշխատավարձից կվճարի 23% եկամտային հարկ, 2.5% սոցիալական վճար և 1000 դրամ դրոշմանիշային վճար: Մինչև 2023թ. անհատի վճարած սոցիալական վճարն աստիճանաբար կբարձրանա՝ 2023 թ-ին դառնալով 5%:

Համահարթեցման արդյունքում 1974 թ.-ից հետո ծնված մարդկանց աշխատավարձից կատարվող վճարումները փոխվելու են հետևյալ կերպ՝

1

Մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանց ելիք հարկերը 2020, 2021 և 2022 թթ.-ին չեն փոխվում, իսկ 2023 թ.-ին նույնիսկ նվազում են: Իսկ 150 հազար դրամից ավել աշխատավարձ ստացողների հարկերը 2020 թ.-ից սկսած՝ նվազում են: Ստացվում է, որ եկամտային հարկի համահարթեցման արդյունքում մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները չեն տուժում, իսկ 150 հազար դրամից ավել աշխատավարձ ստացողները, ովքեր հաճախ խուսափում էին իրենց իրական աշխատավարձը ցույց տալուց, որպեսզի չհարկվեն եկամտային հարկի բարձր դրույքաչափով, արդեն կարող են չքողարկել դրանք՝ շատ հաճախ այն ներկայացնելով որպես շահույթ և հարկվելով շահութահարկի համապատասխան դրույքաչափով: «Օրբելի» կենտրոնի գնահատմամբ՝ եկամտային հարկի համահարթեցման արդյունքում աշխատաշուկայում էականորեն կկրճատվի ստվերը:

100 փաստ Նոր Հայաստանի մասին-3:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած հերթական ասուլիսի ընթացքում հրապարակել է 3-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետը ենթադրում է, որ Լիդիանը կդիմի արբիտրաժի

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի հարցը չի լուծվելու, քանի դեռ ճանապարհը փակ է:

10 փաստ, որի մասին չի խոսվել

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն ուսումնասիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստը և առանձնացրել է 10 ուշագրավ փաստ, որին գործադիրի ղեկավարն անդրադարձ չի կատարել: