Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Եկամտահարկի գործող համակարգն իրականում չի ապահովել պրոգրեսիվություն (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

13:22 , 13 Հունիս 2019

Կենտրոնական բանկի հաշվարկներով` եկամտային հարկի գործող համակարգն իրականում պրոգրեսիվություն չի ապահովել, ավելին` խորացրել է անհավասարությունը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում եկամտային հարկի նախատեսվող համահարթեցմանը նվիրված աշխատանքային քննարկմանը նման տեսակետ հայտնեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Մարտին Գալստյանը:

«Ներկայիս հարկային համակարգը, որը գործել է երկար տարիներ, խորացրել է անհավասարությունը: Թվում է, թե պրոգրեսիվ է, սակայն մեր հաշվարկներով ոչ մի պրոգրեսիվություն չկա այդ համակարգում: Եկամտային հարկի առաձգականության գործակիցը 1.03 է: Այսինքն՝ եթե ուրիշ երկրներում հարկման բազայում 1 տոկոս ավելացումը բերում է եկամտային հարկի 1.3 անգամ ավելացման, մեզ մոտ գրեթե 1 է»,-ասաց Գալստյանը:

Նրա կարծիքով` երկրում արժեք է ստեղծում բիզնեսը, սակայն նկատեց, որ ուղղակի ներդրումների թիվը վերջին տասը տարիներին նվազում է: Պատճառը բազմագործոն է: Գալստյանը նկատեց, որ մրցակից երկրներում ակնհայտորեն ցածր հարկային դրույքների պայմաններում, Հայաստանում հարկային դրույքներն այդ գործոններից մեկն են: «Մենք պետք է հասկանանք, որ ինչ-որ շահերի տեսանկյունից կարող են բախումներ լինել հասարակության շերտերի միջև, սակայն այդ քաղաքականությունը պետք է խելամիտ լինի: Ի վերջո` այդ խմբերի համար կյանքի հնարավորություններ ստեղծողը բիզնեսն է»,-նշեց նա:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվում է եկամտահարկի դրույքաչափը համահարթեցնել` դարձնելով 23 տոկոս, հետո այն աստիճանաբար նվազելով պետք է դառնա 20 տոկոս:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում: