Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման և արտերկրից ստացված դրամական փոխանցումները հարկելու մասին (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

10:19 , 22 Նոյեմբեր 2018

Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը «խոպանչիների հարկումն էր»։ Մամուլում և սոցիալական ցանցերում ակտիվ քննարկում և քննադատում էին ՊԵԿ-ի նախաձեռնությունը՝ 2020 թվականից ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, որի արդյունքում ՀՀ ռեզիդենտները պետք է ամեն տարի հայտարարագիր լրացնեին՝ նշելով ոչ միայն ստացած աշխատավարձը, այլև այլ աղբյուրներից ստացված եկամուտները։

Եկամուտը ցույց տալ՝ նշանակում է, որ այդ եկամուտների գծով առաջանում է հարկային պարտավորություն. քաղաքացին պետք է եկամտային հարկ վճարի իր ստացած այն եկամուտների համար, որոնք չեն հարկվել։ Բնականաբար, եկամտի տեսակները տարբեր են՝ աշխատավարձ, շահաբաժին, վարձակալությունից ստացված գումար և այլն, և տեսականորեն դրա մեջ մտնում է նաև արտերկրում աշխատող բարեկամների կողմից ուղարկվող դրամական օգնությունը, ինչը նույնպես ենթակա է հարկման։

Հատկապես այս վերջին հանգամանքը դարձավ քննադատության առարկա, որովհետև շատերը անբնական էին համարում, որ թոշակառուին նորմալ թոշակ չկարողանալով տալ՝ պետությունը միևնույն ժամանակ ցանկանում է «փայ մտնել» դրսից նրանց ուղարկվող օգնության մեջ։ Ավելին, շատերին թվում էր, թե այդ գումարները հարկվելու են հենց ուղարկման պահին՝ բանկում։

B4B.am  հարթակի հիմնադիր Բաբկեն Թունյանը «Պարադիգմ» հաղորդման ընթացքում խոսել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի և դրամական փոխանցումները հարկելու հնարավորության մասին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Գիտություն-բիզնես» ժամանակակից պարադիգմը կամ ինչպե՞ս են մեր օրերում խոշոր կորպորացիաները նպաստում գիտության զարգացմանը

Այսօր կարիք կա վերաիմաստավորելու գիտությունն ու կրթությունը Հայաստանում, բարելավելու/ձևավորելու համապատասխան էկոհամակարգը:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախագծին դեմ քվեարկեցին: Առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց 71 կողմ, 40 դեմ քվեարկությամբ։

Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Կքննարկվեն նաև «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթը, «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծն ու մի շարք այլ նախագծեր: