Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Եկամուտների բևեռացման ամենասուր աստիճանը ՀՀ-ում է»,- Բագրատ Ասատրյան

Վերադարձ լուրերի բաժին

21:29 , 19 Փետրվար 2020

Պետք է գնանք եկամուտների համատարած հայտարարագրման ճանապարհով։ Այդ մասին ասել է ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ անդրադռանալով հարցին, թե ինչ տեսակետ ունի համահարթ հարկման վերաբերյալ, տեսակետ կա, որ դրանից ավելի շատ շահում է խոշոր բիզնեսը։

«Երբ խոսում ենք համահարթեցման, պրոգրեսիվ հարկման մասին, սա պետք է վերաբերի ընդհանրապես եկամուտներին, ոչ թե կոնկրետ աշխատավարձի տեսքով ստացված եկամուտներին։ Հարկումը պիտի լինի հայտարարագրման հիման վրա։ Աշխատավարձն այստեղ աղբյուրներից մեկն է լինելու։ 3 մլն-ից բարձր ստանում էր ընդամենը հազար հոգի, էս առումով էլ մենք մեծ նահանջ ունենք»,-ասել է Ասատրյանը: Նա հավելել է, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ եկամուտների բևեռացման ամենասուր աստիճանը ՀՀ-ում է։

«Տաջիկստանից ավելի վատ վիճակում ենք։ Դա պայմանավորված է մեր հարկային համակարգով, այդ պրոգրեսիվ հարկման համակարգով, որոնք թվացյալ էին, իրական չէին։ Այժմ անհամբեր սպասում եմ գույքահարկի մասին օրենքի կիրառմանը»,-ընդգծել է նա։ Տնտեսագետը նշել է, որ գույքային հարկն ամենաարդար հարկատեսակներից է։ Ըստ նրա՝ ստվերը նաև անշարժ գույքի հետևում է դրսևորվում, ուստի ժամանակին չգանձված եկամուտները գույքային հարկի տեսքով պետք է այսօր գանձել։
Tert.am

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։