Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ԵԼՔ»-ն առաջարկում է Հայաստանում դեղերի իրացումն ազատել ԱԱՀ-ից

Վերադարձ լուրերի բաժին

17:34 , 15 Օգոստոս 2017

«ԵԼՔ» խմբակցության պատգամավորներն այսօր շրջանառության մեջ են դրել երկու նախագիծ։ Ինչպես իր ֆեյսբուքյան տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նախագծերից մեկով առաջարկվում է դեղերի իրացումը ՀՀ-ում ազատել ավելացված արժեքի հարկից։ Դա, ըստ նախաձեռնության հեղինակների, կմեղմի դեղերի չափազանց բարձր գները Հայաստանում և կհանգեցնի դեղերի էժանացման։

Մյուսը նախագիծը վերաբերվում է գույքահարկին։ «Խնդիրն այն է, որ ՀՀ Զինված ուժերի սպաները, մինչև ծառայության 20-րդ տարին ազատված են գույքահարկից, իսկ 21-րդ տարում արդեն զրկվում են այդ արտոնությունից։
Նախագծով առաջարկում ենք գույքահարկից ազատման արտոնությունը սպաների համար պահպանել ողջ ծառայության ընթացքում, ինչպես նաև նման արտոնություն տալ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, այդ թվում՝ պայմանագրայիններին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս բանկը ներկայացնում է նոր պրոդուկտ՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար

Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է ինտերնետային վճարումների ArCa SecurePay անվտանգության համակարգը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը։

Որտեղից են փող ստանում հայերը

Հայաստանի տնային տնտեսությունների ամսական անվանական դրամական եկամուտները 1 շնչի հաշվով 2016 թվականին կազմել են 56 544 դրամ։