Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը իրավական գործընթացն ապահովելու համար

Վերադարձ լուրերի բաժին

14:33 , 23 Հոկտեմբեր 2018

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը որոշել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Իրավաբանների հետ խորհրդկացության արդյունքում որոշեցինք վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասել է Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ նման որոշման են եկել ընտրությունների իրավական կողմն ապահովելու համար:

ՀՀ վարչապետի ընտրությունն ԱԺ-ում կկայանա հոկտեմբերի 24-ին: Այլ խմբակցություններից դեռ թեկնածու չեն առաջադրել: Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ կարող է առաջադրել իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում՝ չընտրվելու կանխավարկածով: Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից՝ այդպիսով սկիզբ դնելով Ազգային ժողովը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գործընթացին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։