Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Եթե ցանկանում եք, որ ձեզ հարգեն, բարձրացրեք ձեր LQ-ն». Ջեք Մա

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

10:52 , 25 Սեպտեմբեր 2017

Չինաստանը սկսում է Made in China ծրագիրը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում է արտադրությունը վերադարձնել ԱՄՆ։ Սակայն վաղուց ժամանակն է հրաժարվել այդ մոտեցումից՝ համոզված է էլեկտրոնային առևտրի ոլորտի հսկա Alibaba-ի սեփականատեր Ջեք Ման։

Կորպորացիայի հիմնադիրն առաջարկում է անցում կատարել արտադրության և աշխատանքի նոր ձևաչափի։ Սակայն ավանդական կրթությունը խրված է մնացել անցյալում և նախկինի պես աշակերտներին նախապատրաստում է ֆաբրիկաներում աշխատելու համար։

Ջեք Ման համոզված է, որ ապագայում աշխատանքի շուկայի գլխավոր դրայվերը լինելու է ոչ թե արդյունաբերությունը, այլ ծառայությունների ոլորտը։ Made in China ծրագրերը, որոնք առաջ է մղում Չինաստանի կառավարությունը, և արտադրությունը վերադարձնելու շնորհիվ ԱՄՆ-ն հզորացնելու Թրամփի խոստումները ներկայիս պայմաններում իմաստ չունեն։

«Ժամանակն է դադարել խոսել Made in China-ի և Made in America-ի մասին։ Այժմ Made in Internet-ի ժամանակաշրջանն է», — հայտարարել է Ման Նյու-Յորքում տեղի ունեցած Bloomberg Global Business Forum-ի ժամանակ։

Alibaba-ի հիմնադրի կարծիքով, կրթության նկատմամբ ներկայիս մոտեցումները նոր իրողություններին չեն համապատասխանում և երեխաներին չեն նախապատրաստում աշխատանքի շուկայի փոփոխություններին. «Մենք երեխաներին այնպես ենք սովորեցնում, որ 30 տարի անց նրանք բոլորը կմնան առանց աշխատանքի»։

Երեխաներին համոզում են, որ մեքենաները մարդկանցից լավն են, և միևնույն ժամանակ պահանջում են, որ մարդիկ նմանվեն մեքենաներին։ Սակայն ապագայում, ըստ գործարարի, արժեքավոր կլինեն այն որակները, որ մեքենաները երբեք չեն ունենա։ Դրանք են՝ IQ-ն, EQ-ն և LQ-ն, որտեղ LQ-ն սիրո գործակիցն է, որը մարդուն տարբերում է մեքենայից։ «Եթե ցանկանում եք, որ ձեզ հարգեն, բարձրացրեք ձեր LQ-ն», — խորհուրդ է տալիս Alibaba-ի ղեկավարը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Rolls Royce-ի հնարքը՝ արձանիկը գողերից պաշտպանելու համար (տեսանյութ)

Rolls Royce-ի արձանիկը երկար ժամանակ գողացվում էր, մինչև արտադրողը որոշեց վերջնականապես լուծել այս խնդիրը։ 

YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգգերները 2017թ. Forbes-ի վարկանիշը (լուսանկարներ)

Forbes-ը հրապարակել է 2017 թվականի՝ YouTube-ի ամենից բարձր վարձատրվող բլոգգերների ցանկը։ Առաջատարը Դենիել Միդդլթոնն է՝ Մեծ Բրիտանիայից։ 26-ամյա գեյմերը տարվա ընթացքում վաստակել է 16,5 մլն դոլար։ Երկրպագուների շրջանում նա հայտնի է որպես DanTDM և 2015 թվականից YouTube-ի ամենաթանկ աստղն է։ Նրա էջը ունի 17 մլն բաժանորդ։ YouTube-ի բոլոր 10 ամենաբարձր վարձատրվող աստղերը մեկ տարվա ընթացքում՝ 2016 թվականի […]

Ինչ հարց կտային տնօրենները, եթե աշխատանքի ընդունվելու հարցազրույցը կազմված լիներ միայն մեկ հարցից

Ո՞րն է այն ամենակարևոր հարցը, որը կարող է օգնել կողմնորոշվել՝ արժե՞ տվյալ մարդուն աշխատանքի վերցնել, թե՞ ոչ։