Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Եթե պետությունը վճարում է աշխատավարձ, բայց անձը կորոնավիրուսի պատճառով չի հաճախում աշխատանքի, ապա կրկին ՀՆԱ-ն կաճի

Վերադարձ լուրերի բաժին

23:47 , 18 Ապրիլ 2020

«Մանրից» սովորենք տնտեսագիտություն:
ա/ Սպառում, ավելի ճիշտ վերջնական սպառում։
բ/ Սպառումը տնտեսական, ոչ թե կենցաղային կամ ֆիզիոլոգիական հասկացություն է։
գ/ Այն ապրանքներն ու ծառայություններն են, որոնք գնում ենք (տնային տնտեսությունները, իմա մարդիկ, ու կառավարությունը)
դ/ Այսինքն կարևոր է գործարքը: Եթե ես խնձոր կերա՝ դա սպառում չի։ Եթե ես խնձոր գնեցի՝ դա սպառում է։ Եթե ես խնձոր գնեցի ու պատահաբար գցեցի աղբը՝ միևնույն է ես սպառեցի խնձորը։
ե/ Հիմա կորոնավիրուսի հետ կապը։ Սպառում է նաև ծառայությունների ձեռքբերումը, այդ թվում պետական աշխատավարձերը։
զ/ Այսինքն, եթե որևէ ծառայության աբոնեմենտ եք վճարում (օրինակ կարատեի դպրոցի), բայց չեք հաճախում, միևնույն է հաշվարկվելու է սպառում, այսինքն ՀՆԱ-ն աճելու է։
է/ Եթե պետությունը վճարում է աշխատավարձ, բայց անձը կորոնավիրուսի պատճառով չի հաճախում աշխատանքի, ապա կրկին ՀՆԱ-ն կաճի։
ը/ Իսկ ինչի՞ց կզրկվենք մենք։ Ծառայության որակից։ Ու ահա այստեղ մի կախարդական ցուցնիշ կա Q(f) կամ Y(f), որն ուղղակի առնչվում է տնտեսական ճգնաժամին ու դրան արձագանքելուն։ Այ այդ (f) տառը՝ որը նշանակում է լրիվ զբաղվածություն, շատ կարևոր է ճիշտ հասկանալը։ Այլապես կարող է ինքնախաբեությանը գիրկն ընկնենք։
թ/ Երևի գին/որակ փոխադրաձելիության խնդիրը քննարկենք հաջորդ դասին :)
Եթե հավանեցիք, դրեք լայք (քիչ-քիչ կարանտինը ներխուժում է նաև իմ հոգեվիճակը):

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: