Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Եթե թվում է՝ 6-ի փոխարեն 10 մարդ վերցնես` գործն ավելի լավ է կատարվելու, հստակ իմացիր` չի կատարվելու». վարչապետը՝ կրճատումների մասին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

09:59 , 06 Դեկտեմբեր 2016

Վարչապետ Կարեն Կարապետյանը պետական ապարատի օպտիմալացումը համարում է նոր աշխատատեղեր ստեղծելու միջոց և հնարավորություն: Այդ մասին նա նշել է կառավարությունում`լրագրողների հետ երեկ տեղի ունեցած հանդիպմանը:

«Եթե արդյունավետ չէ, եթե շատ մարդ է, եթե շատ մարդու դեպքում պատասխանատվությունը լղոզվում է, փոխանակ անձնական պատասխանատվություն լինի` կոլեկտիվ անպատասխանատվություն է, դուք լրագրողների այն շարքո՞ւմ եք, ովքեր ասում են պետական կառավարումն արդյունավետ չէ, ուռճացված է և այլն: Ես` որպես ՀՀ քաղաքացի, մի փոքր էլ վարչապետ, ասում եմ` այստեղ աշխատում է 120 մարդ և բյուջեից 40 կամ 50 մարդն ավելի փող են «ուտում»: Ես 70-ով որ աշխատեմ, 40-50 մարդու աշխատավարձը մեկ ուրիշ տեղ կարող եմ դնել` չրի գործարան բացել, արտադրություն ստեղծել, որտեղ կլինի աշխատատեղ: Ճի՞շտ եմ անում, թե՞ սխալ»,- պատասխան հարց է ուղղել վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշեց, որ կրճատումների ամփոփ պատկերը չունի, բայց յուրաքանչյուր անգամ, երբ ասում է, որ այս կամ այն ԾԻԳ-ի կրճատման արդյունքում այդքան մարդ է կրճատվում և 264 մլն դրամ  տնտեսվում, միանգամից մտածում է, թե այդ միջոցը որքան տրամաբանական աշխատատեղ կարող է ստեղծել:

«Եթե մի աշխատատեղ էլ չստեղծեմ, ունենալով վատ կառավարում և ավելորդ մարդ, պետք է նա դուրս գա: Եթե դա չանեմ, պետական ապարատն ուռճացնեմ, կասե՞ք, որ ես հերոս եմ և գործազրկության դեմ պայքար եմ տանում: Չեք ասի` չէ՞»,- ասել է Կարապետյանը:

Նրա խոսքով` կառավարումը ևս արվեստ է, գիտություն, որն ունի կանոններ, որտեղ հստակ գրված է` եթե մի գործը կարող է 6 մարդ կատարել, 5 մարդ պետք է վերցնել: «Եթե թվում է, թե 6-ի փոխարեն 10 մարդ վերցնես` գործն ավելի լավ է կատարվելու, հստակ իմացիր` չի կատարվելու: Անձնական պատասխանատվությունից անցնելու են կոլեկտիվ անպատասխանատվության»,- նկատել է Կարեն Կարապետյանը:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հաստատվել են ՀՀ կառավարության 2018 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը

Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել մշտապես տեսադաշտում պահել բնակչության սոցիալական խնդիրները

Ֆինանսների նախարարը Նախագահին զեկուցել է 2017թ. հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքներն ու ընթացիկ տարում նախատեսվող աշխատանքները