Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

««Եթե այս հարցն արագ չկարգավորվի, Հայաստանի բիզնես գրավչությունը կստվերվի». Հայաստանում ԱՄՆ դեսպանը՝ Ամուլսարի ծրագրի մասին

Վերադարձ լուրերի բաժին

14:26 , 10 Հոկտեմբեր 2018

«Մտահոգություններ ունեմ Ամուլսարի ծրագրի առնչությամբ»,- այս մասին երեկ դիվանագիտական առաքելությունն ամփոփող միջոցառման ժամանակ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը: Նա նշեց, որ ՀՀ պատմության համար այս կարևոր պահին կան բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ, ովքեր հետևում են ՀՀ-ին, փորձում են տեսնել, թե ինչ նոր հնարավորություններ կան Հայաստանում և շատ կարևոր է, որպեսզի Կառավարության կողմից ներդրողներին ճիշտ ազդակներ գնան, ազդակներ, որոնք ցույց են տալիս, որ կանոնների վրա հիմնված միջավայր կա և միջազգային ներդրողները կարող են ակնկալել բարեխիղճ գործակցություն:

«Անկեղծ կլինեմ, մտահոգ եմ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակով և Լիդիան ընկերության հետ: Սա եզակի ամերիկյան ներդրում է Հայաստանում և ես այստեղ գտնվելու ընթացքում մշտապես հետևել եմ, ներկաները գիտեն, շուրջ կես միլիարդ դոլար ներդրումը նշանակալի է, տնտեսական օգուտներ կան, երբ այն գործարկվի, դա կարող է դառնալ ՀՀ ամենախոշոր հարկատուն: Բայց աշխատանքներն այդ հանքում արդեն չորս ամիս է՝ դադարեցված են, չկա ՀՀ բնապահպանական օրենքների խախտում, կոռուպցիոն դրսևորումներ, Ամուլսարի հարյուրավոր աշխատողներ շուտով դուրս կմնան աշխատանքից»,-ասաց դեսպանը, շարունակելով, որ հասկանում է այն մտահոգությունները, որոնք ունեն հայերը, այդ մտահոգությունները պետք է Կառավարությունը լսի, ողջունելի է, որ լսի Կառավարությունը: Սակայն, նրա խոսքով, օտարերկրյա ներդրողները կարող են հասկանալ, երբ ՀՀ կառավարությունը քայլեր ձեռնարկի բնապահպանական վնասների կամ կոռուպցիայի դեպքում, բայց այդ ներդրողները չեն հասկանում, թե ինչու կարող է Կառավարությունը թույլ տալ, որ այս հանքը փակվի մի փոքր խումբ ցուցարարների կողմից, երբ չկա որևէ իրավական որոշում:

«Եթե այս հարցն արագ չկարգավորվի, Հայաստանի բիզնես գրավչությունը կստվերվի: Ուրախ եմ, որ Կառավարությունը հասկանում է իմ մտահոգությունները, այս ռիսկերը և աշխատում են լուծում գտնել: Բայց որպես դեսպան ես ուզում եմ հորդորել, որպեսզի նրանք արագ գործեն, որ ծրագրի ապագան տնօրինվի օրենքի գերակայության և պատշաճ ընթացակարգերի համաձայն: Այդ դեպքում ՀՀ-ն կարող է արագ առաջ շարժվել և ամերիկյան ներդրողները՝ կապիտալ տրամադրող, կշարունակեն իրենց աշխատանքը»,-ասել է դեսպան Միլզը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։

Առաջին դեմքերի բանավեճը Հանրայինի եթերում (տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում այժմ ընթանում է նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ:

Գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին պահպանվելու է. ԿԲ խորհրդի անդամ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն արձանագրում է, որ այսօր գնաճի ցուցանիշները իրենց կանխատեսումներից ցածր են: