Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ԵԱՏՄ տնտեսական ապագան այսօր կախված է «թվից»». Տիգրան Սարգսյան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

16:51 , 22 Մայիս 2017

Եվրասիական տնտեսական միության երկրների փոխվարչապետները մինչեւ 2025 թվականը Միության թվային օրակարգի իրացման աշխատանքային խմբի առաջին նիստում քննարկել են այն նախագծերը, որոնք կարող են դրվել Եվրասիական թվային ինտեգրացման հիմքում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դրանցից մեկը կարող է դառնալ ԵԱՏՀ-ին առընթեր ԵԱՏՄ-ի թվային զարգացման իրավասությունների կենտրոնը:

Բացելով քննարկումը՝ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ, աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այսօր Միության տնտեսական ապագան կախված է «թվից»:

«Մեզ անհրաժեշտ է ստեղծել թվային շուկաներ եւ ձեւավորել սեփական թվային հարթակները,- ընդգծել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:- Ըստ վիճակագրության, միայն էլեկտրոնային խանութների ծառայություններից օգտվողների թիվը տարեկան աճում է 30 տոկոսով:

Ավանդական ճյուղերի ավելի ու ավելի շատ ձեռնարկություններ անցնում են բիզնեսի կազմակերպման եւ հաճախորդների հետ գործակցության հետինդուստրիալ տեղեկատվական մոդելներին, աճում է արդյունաբերական ռոբոտների եւ արտադրության կառավարման ինտելեկտուալ համակարգերի օգտագործումը: Մեր առջեւ ծառանում են նոր մարտահրավերներ:

Եթե մենք չարձագանքենք դրանց, ապա վտանգում ենք հետ մնալ համաշխարհային տնտեսության առաջատարներից»:

Նիստի մասնակիցներին առաջարկվել էր մինչեւ 2025 թվականը Միության թվային օրակարգի իրացման հիմնական ուղղությունների նախագիծը: Որպես ԵԱՏՄ-ում թվային ինտեգրացման հանգուցային վեկտորներ, առաջարկված է ընտրել՝ ճյուղային տնտեսության թվային տրանսֆորմացիան, ապրանքների եւ ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքի շուկաների թվային տրանսֆորմացիան, Միությունում կառավարման եւ ինտեգրացման գործընթացների թվային տրանսֆորմացիան, թվային ենթակառուցվածքի զարգացումը եւ թվային գործընթացների պաշտպանվածության ապահովումը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ որպես զարգացման դրայվերներ պետք է դառնան այն նախագծերը, որոնցով շահագրգռված են միության բոլոր երկրները, որոնք ընդունակ են հաջողությամբ մրցակցել գլոբալ շուկաներում:

Առաջնային կարող են լինել արտադրանքի, ապրանքների կամ բեռների նույնականացման, տարանցիկ թվային միջանցքների ստեղծման, տվյալների պահպանման, մշակման ու վերլուծության ինդուստրիայի զարգացման ոլորտի նախաձեռնությունները:

Նախագծերի ներուժը գնահատելու համար առաջարկվել է ներգրավել բարձրտեխնոլոգիական ճյուղերի փորձագետների: Հետագայում հնարավոր է ԵԱՏՀ-ին առընթեր Միության թծվային զարգացման իրավասությունների կենտրոնի ստեղծումը: Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովի կարծիքով՝ Միության երկրների բիզնեսը պատրաստ կլինի աշխատել կոլեգիայի հետ միասին, քանի որ «ընկերությունները մեծապես հետաքրքրված են թվային ոլորտի նախագծերի առաջմղմամբ, բայց նրանց դրա համար հարկավոր է շուկա, հարկավոր են աշխատանքի թափանցիկ կանոններ»:

Նիստի ընթացքում քննարկվել Է նախագծային գործունեության ֆինանսավորման մոդելը թվային օրակարգի իրացման շրջանակներում: Միջոցները կարող են հատկացվել ինչպես հատուկ ստեղծված բյուջեից, այնպես Էլ ներգրավվել որպես առեւտրային ներդրումներ թվային նախագծերի իրագործմամբ շահագրգրված ընկերություններից:

Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրացման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է պրագմատիկ մոտեցում ցուցաբերել փաստաթղթերի իրագործման նկատմամբ, թույլ չտալ, որ նախաձեռնությունները հանգեցնեն բիզնեսի լրացուցիչ ու չարդարացված ծախսերի:

Բացի այդ, Վաչե Գաբրիելյանն ուշադրություն է հրավիրել արտադրանքի մակնշման նախաձեռնությունների իրագործման կարեւորության վրա:

Հանդիպման մասնակիցները հանդես են եկել հեռահաղորդակցական նախագծերի զարգացման եւ միասնական տարիֆային տարածքի ձեւավորման օգտին, ինչը թույլ է տալիս սպառողներին՝ օգտագործել կապի եւ շարժական ինտերնետի նոր տեխնոլոգիաների բոլոր առավելությունները: Թվային տեխնոլոգիաներին ակտիվ անցումը հնարավորություն է ընձեռում նորովի նայել անձի նույնականացման հարցերին եւ ներդնել անձնական տվյալների պաշտպանության ու պահպանման նոր մեթոդներ:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կարելի է բանավիճել այն հարցի շուրջ, թե ԵԱՏՄ-ի երկրներն ինչպես են ներգրավվելու բարձրտեխնոլոգիական ճյուղերում եւ զարգացնելու նոր շուկաները՝ ապահովելով չորս ազատությունները, բայց արդեն ակներեւ է, որ նոր տնտեսության հիմքում ընկած է «թիվը»:

«Մեզ անհրաժեշտ է ԳՈԷԼՌՈ-2 ծրագիր,-հայտարարել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:-Հարյուր տարի առաջ բոլորի համար պարզ էր, որ Էլեկտրիֆիկացումը թույլ կտա իրականացնել արդյունաբերական ճեղքում: Այսօր աճի գլխավոր դրայվերը դիգիտալիզացիան է»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը

ՌԴ Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Փաստաթուղթը ԵԱՏՄ-ի անդամ հինգ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարների կողմից ստորագրվել է 2017 թվականի ապրիլի 11-ին: Ենթադրվում է, որ օրենսգիրքն ուժի մեջ կմտնի մասնակից բոլոր հինգ երկրներից պայմանագրի վավերացման վերաբերյալ ծանուցումներ ստանալուց հետո: Պլանավորվում է, որ դա տեղի […]

ԵԱՏՄ տարածքում կստեղծվի փորձագիտական գրասենյակ՝ ԵԱՏՀ կոլեգիայի ղեկավարությամբ

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին տեղեկացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ Իրանի հետ ազատ տնտեսական գոտու զարգացման գործում». Դմիտրի Մեդվեդևը՝ Մեղրիի ԱՏԳ-ի մասին

Եթե ԵԱՏՄ մեր բարեկամները ու գործընկերները ստեղծում են նման ազատ տնտեսական գոտի Իրանի հետ, մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ դրա զարգացման գործում, այդ թվում նաև՝ այնտեղ հրավիրելով մեր ռուսական բիզնեսը