Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱՏՄ տարածք բժշկական ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման մաքսատուրք չի գանձվի

Վերադարձ լուրերի բաժին

14:02 , 17 Մարտ 2020

Երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքը վեց ամիս ժամկետով կլինի 0 տոկոս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, այսպիսի որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում:

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Նիստի ընթացքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշվել է ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքը սահմանել 0 տոկոս` վեց ամիս ժամկետով»,- նշված է հայտարարությունում: Նիստի արդյունքներով նաև որոշվել է մինչև 2021 թվականի վերջը վերացնել երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծվող էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների մաքսատուրքը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է կորոնավիրուսը և հայ-ռուսական համագործակցությունը

Կողմերը պաշտպանել են տեսակոնֆերանսի միջոցով Եվրասիական բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը:

Վրաստանը հրապարակել է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց

Եթե խախտումը կապված է տեղաշարժման ժամկետների հետ, ապա տրանսպորտային միջոցը պետք է անհապաղ լքի Վրաստանի տարածքը, հակառակ դեպքում վարորդը կտեղափոխվի 14-օրյա կարանտին, և տրանսպորտային միջոցը կտեղափոխվի տուգանային հրապարակ:

Որոշ ապրանքատեսակներ չեն արտրահանվի ԵԱՏՄ տարածքից

Ժամանակավորապես չեն արտահանվի բրինձը, սոխը, սխտորը, շաղգամը, ձավարեղենը, ալյուրի որոշ տեսակներ, հնդկաձավարը, պատրաստի սննդամթերքը հնդկաձավարից, տրոհված և չտրոհված սոյան և այլ ապրանքներ: