Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱՏՄ տարածքում կստեղծվի փորձագիտական գրասենյակ՝ ԵԱՏՀ կոլեգիայի ղեկավարությամբ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

19:51 , 25 Հոկտեմբեր 2017

Եվրասիական տնտեսական միության տարածքում թվային օրակարգի  իրականացման  շրջանակներում ԵԱՏՀ կոլեգիայի ղեկավարությամբ  կստեղծվի  փորձագիտական գրասենյակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին  լրագրողներին  տեղեկացրեց  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Փորձագետները լիազորություն կունենան կատարելու վերլուծություններ մեր նախաձեռնությունների վերաբերյալ ու տալ խորհուրդներ որոշում կայացնելու համար: Գրասենյակի աշխատանքը թույլ կտա կուտակել համապատասխան գիտելիքներ և հետևել երկրներում թվային օրակարգի իրականացման գործընթացին»,-ասաց պաշտոնյան:

Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ` կձևավորվի նաև նախաձեռնությունների կենտրոնների միասնական ռեեստր: Դա ենթադրում է ուղղակի կապի հաստատում ԵԱՏՄ անդամ-երկրների բոլոր կենտրոնների հետ, որոնք զբաղվում են թվային նախաձեռնություններով: «Այս հարթակը նպաստի ինֆորմացիայի փոխանակմանը, մեր աշխատանքների կոորդինացմանն ու համաձայնեցված քաղաքականության իրականացմանը»,-հայտնեց Տիգրան Սարգսյանը:

Նա նշեց, որ Սոչիում գերագույն խորհրդի նիստի ժամանակ նախագահներն արդեն հստակեցրել էին թվային օրակարգի հիմնական ուղղությունները, ինչի հիման վրա էլ իրականացվում է թվային վերափոխման ոլորտում համաձայնեցված քաղաքականությունը: Սահմանվել են չորս հիմնական ուղղություններ` տնտեսության ոլորտների, ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի թվայնացում, կառավարման գործընթացների և ինտեգրացիոն գործընթացների վերափոխում, թվային ենթակառուցվածքների զարգացում և թվային գործընթացների պաշտպանություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ապրանքների տեղաշարժին վերաբերող հարցեր

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ապրանքների հետագծելիության ապահովման, նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման ու փաստաթղթային ուղեկցման, տնտեսվարողների համար բիզնես գործընթացների պարզեցման հարցերին:

ԵԱՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ-ի շուկայում խոչընդոտների արագ հակազդման եղանակները

Ներքին շուկաների գործառման խորհրդատվական կոմիտեում ապրիլի 9-ին քննարկել են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման «ճանապարհային քարտեզի» միջոցառումների իրագործման առաջին արդյունքները

ՀՀ ներմուծման և ԵԱՏՄ միասնական արտաքին առևտրային քաղաքականության հնարավոր հետևանքների մասին

Չնայած Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձավ 2015 թվականից, միության միասնական մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն հանրապետության համար 2022 թվականից։